[:ru]16-го марта Президент Республики Арцах, председатель Попечительского совета ШТУ Араик Арутюнян принял ректора Шушинского технологического университета Оганеса Токмаджяна.
Был обсужден широкий круг вопросов, касающихся организации деятельности университета в сложившейся ситуации.
Президент республики, подчеркнув важность повышения качества образования в инженерном и сельскохозяйственном направлениях, одобрил предложение ректора Токмаджяна о реализации пилотных программ по пяти специальностям, с применением которых будет поднят уровень знаний студентов по естественным наукам (математика, физика, черчение, химия, биология). Планируется предоставить абитуриентам возможность поступить в университет по собеседованию при условии, что в конце первого года обучения, чтобы перейти на второй курс, они должны сдать в ЦОТ для инженерных специальностей – не менее трех, для сельскохозяйственных специальностей – два экзамена. Президент страны поручил ректору университета, представить соответствующее предложение уполномоченному органу для обращения в Правительство Республики Арцах.
Президент Республики Арцах, председатель Попечительского совета ШТУ Араик Арутюнян поручил ректору Токмаджяну сосредоточиться на проблемах обучения по инженерным и сельскохозяйственным специальностям и организации исследовательских работ, пока Попечительский совет примет соответствующие решения о новой структуре университета и других регламентирующих документах, а вопрос статуса университета будет обсужден летом.
Во встрече приняла участие депутат НС Республики Арцах, бывший проректор ШТУ Элеонора Аванесян.
Информационный отдел ШТУ
[:hy]Մարտի 16-ին ԱՀ նախագահ, ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանին։
Քննարկվել են ստեղծված նոր իրավիճակում համալսարանի գործունեության կազմակերպման հետ առնչվող հարցերի լայն շրջանակ։
Հանրապետության նախագահը, կարևորելով ինժեներական և գյուղատնտեսական ուղղություններով կրթության որակի բարձրացման օրվա հրամայականը, հավանություն է տվել ռեկտոր Թոքմաջյանի՝ հինգ մասնագիտությունների համար պիլոտային ծրագրեր իրականացնելու առաջարկությանը, որոնց կիրառմամբ կբարձրացվի բնագիտական առարկաներից (մաթեմատիկա, ֆիզիկա, գծագրություն, քիմիա, կենսաբանություն) ուսանողների գիտելիքների մակարդակը։ Նախատեսվում է դիմորդներին հնարավորություն ընձեռել համալսարան ընդունվել հարցազրույցով, պայմանով, որ ուսումնառության առաջին տարվա ավարտին, երկրորդ կուրս տեղափոխվելու համար, նրանք ԳԹԿ-ում պետք է հանձնեն. ինժեներական մասնագիտությունների համար՝ առնվազն երեք, գյուղատնտեսական մասնագիտությունների համար՝ երկու քննություն։ Երկրի նախագահը հանձնարարեց համալսարանի ռեկտորին, լիազոր մարմնին ներկայացնել համապատասխան առաջարկ՝ ԱՀ կառավարություն դիմելու համար։
ԱՀ նախագահ, ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը ռեկտոր Թոքմաջյանին հանձնարարեց համալսարանում կենտրոնանալ ինժեներական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով ուսումնառության և հետազոտական աշխատանքներ կազմակերպելու առկա խնդիրների վրա, մինչև հոգաբարձուների խորհուրդը կկայացնի համապատասխան որոշումներ համալսարանի նոր կառուցվածքի և կանոնակարգող այլ փատաթղթերի վերաբերյալ, իսկ համալսարանի կարգավիճակի հարցը կքննարկվի ամռանը։
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ԱԺ պատգամավոր, ՇՏՀ նախկին պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանը։
ՇՏՀ լրատվական բաժին
[:]