Այսօր՝ ապրիլի 5-ին, մասնագիտական կողմնորոշման նպատակով Շուշիի տեխնոլոգիական համալսարան են այցելել Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները։ Նրանց դիմավորել են արտաքին կապերի բաժնի, կարիերայի զարգացման և շարունակական կրթության կենտրոնի, «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի և ուսանողական խորհրդի ներկայացուցիչները՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Դպրոցականներին ներկայացվել են ՇՏՀ պատմությունը, ֆակուլտետների կառուցվածքն ու առաջարկվող մասնագիտությունները և գործընկեր համալսարանների ու կազմակերպությունների հետ հաստատված համագործակցությունը։

Ուսանողական խորհրդի գործունեության մասին աշակերտներին տեղեկություններ է հաղորդել ուսխորհրդի նախագահ Օլեսյա Սահակյանը՝ անդրադառնալով այն ծրագրերին, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում ուսումնառության տարիները:

Հանդիպումից հետո հյուրերը շրջել են համալսարանի տարբեր ստորաբաժանումներով, այցելել ուսումնական լաբորատորիաներ, ծանոթացել սարքավորումներին՝ ստանալով տեղեկություններ դրանց կիրառության մասին:

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *