Գյուղատնտեսական ֆակուլտետ

Գյուղատնտեսական ֆակուլտետը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման (2016թ․) առաջին օրերից է ձևավորվել, որի առաջին դեկանը եղել է գ․գ․թ․, դոցենտ Սարիբեկ Բարդուղի Գալստյանը։

2018թ․-ից ֆակուլտետի դեկանն է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմանուշ Ալեքսանդրի Առաքելյանը։

Ֆակուլտետի առաքելությունն է՝ պատրաստել աշխատաշուկայի մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխան երկաստիճան կրթական համակարգով որակյալ մրցունակ և գործնական կարողություններով մասնագետներ գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև այդ ոլորտներում հանրությանը մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում և իրականացնում վերապատրաստումներ:

Ֆակուլտետը ներկայացնում է հետևյալ կրթական ծրգրերը:

  • Գյուղատնտեսագիտություն

  • Անասնաբուժություն

  • Էկոնոմիկա

  • Հաշվապահական հաշվառում և աուդիտ

  • Պարենամթերքի տեխնոլոգիա

  • Ագրոբիզնես

  • Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա

  • Ագրոնոմիա

Ուսուցման տարիներին ապագա մասնագետները կուսումնասիրեն ժամանակակից առարկաներ, կներգրավվեն ուսանողական գիտական ընկերության կազմում, կմասնակցեն համալսարանական և միջազգային ուսանողական գիտաժողովներին, իսկ բակալավրիատն ավարտելու պահին լիովին կլինեն մրցունակ աշխատաշուկայում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ հանրապետության ագրոպարենային համակարգի տնտեսվարող սուբյեկտներում, ազգային տնտեսության տարբեր կազմակերպություններում, բանկային և հարկային համակարգերում: Իսկ մագիստրատուրայում կշարունակվի տեսական ու գործնական գիտելիքների յուրացումը և մագիստրանտների ներգրավվածությունը գիտական և գիտահետազոտական աշխատանքներում: Մագիստրատուրան ավարտողներից շատերն անցնում են գիտամանկավարժական արդյունավետ գործունեության, նրանց մեծ մասն աշխատում և դասավանդում է բուհում:

Ֆակուլտետի տեսլականն է՝ ֆակուլտետը դարձնել իր առաքելության ոլորտներում առաջադեմ գիտելիքներ տրամադրող և հետազոտություններ իրականացնող բարձրագույն կրթական ստորաբաժանում, ապահովելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կրթական և հետազոտական գործընթացներում։

Աշխատակիցներ

 

Մանուշ Շահենի Միրզոյան

դեկանի օգնական

Շուշանիկ Արտյուշի Աբրահամյան

գործակարգավորիչ

Մարգարիտա Օնիկի Մեհրաբյան

գործակարգավորիչ

Սոնա Գարիկի Քոչարյան

գործավար-օպերատոր

Անուշ Վլադիմիրի Մեհրաբյան

գրրծավար-օպերատոր