[:hy]ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի 02.10.2021թ. միաձայն որոշմամբ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողների աշխատավարձի չափերի սահմանման կարգում կատարվել են լրացումներ և փոփոխություններ: Դասավանդողների աշխատավարձը հաշվարկելիս, ի լրումն մինչ այժմ հաշվարկվող սահմանաչափերի, լրացուցիչ կկիրառվի գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշ, որի չափը, տվյալ տարվա և նախորդող հինգ տարիների ընթացքում դասախոսի համահեղինակությամբ հրատարակված աշխատանքներց կախված, ընդունվում է.

1,35 — առնվազն երկու գիտական հոդված՝ ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների ազդեցության գործակից (այսուհետ՝ ԱԳ)՝ ունեցող ամսագրերում, կամ չորս գիտական հոդված միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (այսուհետ՝ ՄԳՇ) («Science Citation Index Expanded (SCIE)», «Social Sciences Citation Index (SSCI)», «Emerging Sources Citation Index (ESCI)», «Arts&Humanities Citation Index (AHCI)», գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչություններում հրապարակված գրքի գլուխ կամ հոդված ժողովածուներում կամ «Scimago Journal & Country Ranking (SJR)» պորտալում՝ առնվազն Q4 քառորդում) ընդգրկված ամսագրերում, կամ մեկ՝ առնվազն 5 տպագրական մամուլ ծավալ ունեցող մենագրություն, կոլեկտիվ մենագրություն կամ գիտական աշխատություն՝ հրատարակված Web of Science գիտատեղեկատվական հարթակի գրքերի հղման ինդեքսի (Book Citation Index) հրատարակիչների ցանկում ներառված հրատարակչություններում.

1,3 — առնվազն երկու գիտական հոդված՝ ԱԳ չունեցող, բայց միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Science Citation Index Expanded(SCIE)», «Emerging Sources Citation Index(ESCI)» կամ «Scopus») և 5 հոդված ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված ամսագրում գիտական հրապարակման կամ գյուտի արտոնագիր ունենալու դեպքում.

1,25 — առնվազն մեկ գիտական հոդված՝ ԱԳ չունեցող, բայց միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում («Science Citation Index Expanded(SCIE)», «Emerging Sources Citation Index(ESCI)» կամ «Scopus») ընդգրկված ամսագրում և 5 հոդված ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված գիտական հրապարակման կամ գյուտի արտոնագիր ունենալու դեպքում.

1,1 — առնվազն 5 հոդված ՀՀ ԲՈԿ-ի ցանկում ընդգրկված գիտական հրապարակման կամ 5 գյուտի արտոնագիր ունենալու դեպքում.

1,05 — Մենագրություն, կոլեկտիվ մենագրություն կամ գիտական հրապարակում` գիտական կազմակերպության կամ բարձրագույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի երաշխավորություն ունեցող, առնվազն 5 տպագրական մամուլ ծավալ ունեցող և «ISBN» ունեցող հրապարակում:

Գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշը կիրառվում է դասախոսի (պրոֆեսոր, դոցենտ, ավագ դասախոս, ասիստենտ, դասախոս) կողմից Համալսարանի ռեկտորին համապատասխան հիմնավորմամբ դիմում ներկայացնելու պահից:

Համալսարանում բոլոր դասավանդողներն, ովքեր ունեն համապատասխան հրապարակումներ, կարող են դիմել այս հավելավճարից օգտվելու համար: Դիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ (ըստ ներկայացված պահանջներին համապատասխան հրապարակումների առկայության առաջացման պահից)՝ ներկայացնելով գիտական քարտուղարի կողմից վավերացված գիտական աշխատանքների ցուցակը:

Հրամանագրումը կկատարվի դիմումը համալսարանի ընդհանուր բաժին ներկայացման օրվանից՝ համապատասխան հրապարակումների առկայության դեպքում:

ՇՏՀ ռեկտորատ

 [:]