[:ru]15 марта – Всемирный день защиты прав потребителей.
Уже четвертый год в Арцахе отмечается Всемирный День защиты прав потребителей со стороны Государственной службы безопасности пищевых продуктов, рынка и защиты прав потребителей.
По этому случаю в Степанакертской основной школе № 9 имени О. Туманяна состоялось мероприятие, на котором присутствовали Руководитель Аппарата Государственной службы безопасности пищевых продуктов, рынка и защиты прав потребителей Министерства экономики и сельского хозяйства РА Сасун Аталян, начальник указанной службы Артур Нерсисян, начальник инспекции Гагик Нариманян, представители Министерства экономики и сельского хозяйства РА, депутат НС РА Элеонора Аванесян, ректор ШТУ О. Токмаджян, ответственные работники вуза, преподаватели, студенты.
В связи с Всемирным днем защиты прав потребителей выступили А. Нерсисян и Г. Нариманян, которые, в частности, затронули такие вопросы, как права потребителей, совершенствование механизмов общественного контроля в сфере безопасности пищевых продуктов, улучшение деятельности хозяйствующих субъектов, действующих в пищевой сфере, безопасное и правильное потребление продуктов питания продавцом и производителем, точная информация о товарах, составе, весе и объеме продуктов питания, калорийности, содержании опасных для здоровья веществ, противопоказаниях к применению при определенных видах заболеваний, правилах и условиях эффективного использования пищевых продуктов.
По их словам, визит предполагает также повышение уровня осведомленности населения о безопасности пищевых продуктов.
По случаю дня выступил также ректор ШТУ О. Токмаджян, который выразил слова признательности и благодарности представителям Государственной службы безопасности пищевых продуктов, рынка и защиты прав потребителей Министерства экономики и сельского хозяйства Республики Арцах за сотрудничество и преданную работу, и в своей речи отметил важную роль службы для Республики Арцах. “Сегодня, как никогда, в Арцахе необходимо развивать производство экологически чистых и безопасных продуктов питания”, – отметил О. Токмаджян, указав на существующие в сфере упущения и проблемы и предложив пути решения.
В ходе мероприятия за тесное сотрудничество с Государственной службой безопасности пищевых продуктов, рынка и защиты прав потребителей МЭСХ РА благодарностями были награждены Э. Аванесян, ректор ШТУ, профессор О. Токмаджян, директор ГНКО “Республиканская лаборатория ветеринарии и экспертизы пищевых продуктов”, преподаватель ШТУ Ф. А. Искандарян, заместитель ректора вуза по работе со студентами А. Арутюнян, преподаватель Л. Айдинян.
Был показан видеоматериал (с видеоматериалом можете ознакомиться здесь) о праве потребителя на информацию и безопасность пищевой продукции, подготовленный по совместной инициативе Государственной службы безопасности пищевых продуктов, рынка и защиты прав потребителей МЭСХ РА и ШТУ.
В конце представители Государственной службы безопасности пищевых продуктов, рынка и защиты прав потребителей Министерства экономики и сельского хозяйства Республики Арцах ответили на интересующие присутствующих вопросы и раздали им буклеты, подготовленные их службой, передав таким образом информацию о правах потребителя, в частности, о праве на безопасное питание.
Они выразили уверенность, что их сотрудничество с университетом будет продолжаться, а по словам студентов, участвующих в мероприятии, подобные мероприятия оказывают положительное влияние и дают возможность потребителю еще раз узнать, что в случае сотрудничества с контролирующим органом сократятся случаи реализации некачественных и просроченных продуктов питания.
Информационный отдел ШТУ
[smartslider3 slider=103][:hy]Մարտի 15-ը համարվում է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:
Արդեն չորրորդ տարին է, ինչ Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն Արցախում կարևորվում և նշվում է Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության կողմից:
Օրվան նվիրված Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա են եղել ԱՀ ԷԳՆ Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Սասուն Աթալյանը, նշյալ ծառայության պետ Արթուր Ներսիսյանը, տեսչության պետ Գագիկ Նարիմանյանը, ԱՀ ԷԳՆ ոլորտի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը, ՇՏՀ-ի ռեկտոր Հ. Թոքմաջյանը, բուհի պատասխանատուներ, դասախոսներ, ուսանողներ:
Սպառողների միջազգային պաշտպանության օրվա կապակցությամբ ելույթներ են ունեցել Ա. Ներսիսյանը և Գ. Նարիմանյանը, ովքեր մասնավորապես անդրադարձել են այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ սպառողների իրավունքների, սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողության մեխանիզմների մեծացման, սննդի օղակում գործող տնտեսվարողների գործունեության բարելավման, վաճառողի և արտադրողի կողմից սննդի անվտանգ և պատշաճ սպառման, ապրանքների մասին ճշգրիտ տեղեկատվության, սննդամթերքի բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության, առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության, հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումների, սննդամթերքի արդյունավետ օգտագործման կանոնների և պայմանների մասին հարցերը:
Ըստ նրանց՝ այցը նաև հասարակության շրջանում սննդամթերքի անվտանգության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում է ակնկալում:
Օրվա առթիվ ելույթ է ունեցել նաև ՇՏՀ-ի ռեկտոր Հ. Թոքմաջյանը, ով գնահատանքի և երախտիքի խոսք է հղել ԱՀ ԷԳՆ Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության ներկայացուցիչներին՝ համագործակցության և նվիրված աշխատանքի համար, և իր խոսքում անչափ կարևորել ծառայության դերակատարումն Արցախի Հանրապետության համար: «Այսօր առավել քան, Արցախում պետք է զարգացնել էկոլոգիապես մաքուր և անվտանգ սննդարտադրությունը»,- նշել է Հ. Թոքմաջյանը՝ մատնանշելով ոլորտում առկա բացթողումներն ու խնդիրները և առաջարկել լուծման ուղիներ:
Միջոցառման ընթացքում, ԱՀ ԷԳՆ Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության հետ սերտ համագործակցության համար շնորհակալագրերով պարգևատրվել են Է. Ավանեսյանը, ՇՏՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Հ. Թոքմաջյանը, Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիայի ՊՈԱԿ-ի տնօրեն, ՇՏՀ-ի դասախոս Ֆ. Իսկանդարյանը, բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Ա. Հարությունյանը, դասախոս Լ. Այդինյանը:
Ցուցադրվել է տեսանյութ (տեսանյութին կարող եք ծանոթանալ՝ սղմելով այստեղ) սննդամթերքի անվտանգության կանոնների վերաբերյալ, որը պատրաստվել էր ԱՀ ԷԳՆ Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության և ՇՏՀ-ի համատեղ նախաձեռնությամբ:
Վերջում՝ ԱՀ ԷԳՆ Սննդամթերքի անվտանգության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական ծառայության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին և նրանց բաժանել իրենց ծառայության կողմից պատրաստված բուկլետներ՝ այդ կերպ փոխանցելով տեղեկատվություն սպառողի իրավունքների, մասնավորապես՝ անվտանգ սնվելու իրավունքի մասին:
Նրանք համոզմունք են հայտնել, որ իրենց համագործակցությունը համալսարանի հետ կլինի շարունակական, իսկ միջոցառմանը մասնակից ուսանողների խոսքերով՝ նմանօրինակ միջոցառումները դրական ազդեցություն են ունենում և հնարավորություն են տալիս սպառողին ևս մեկ անգամ տեղեկանալու, որ վերահսկող մարմնի հետ համագործակցելու դեպքում կնվազեն անորակ և ժամկետանց սննդամթերքի իրացման դեպքերը:
ՇՏՀ լրատվական բաժին
[smartslider3 slider=103][:]