Այսօր` հոկտեմբերի 29-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ, մասնակցել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի 25-ամյակին նվիրված «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողովին։

Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՄՄՀ պրոֆեսոր Դոնարա Գաբրիելյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է կրթության դերն ու ընդգծել, որ կրթությունն ու գիտությունը պետության և տնտեսության զարգացման գրավականն են։

ՇՏՀ դասախոսները գիտաժողովին հանդես են եկել զեկույցներով, որոնք տեղ են գտել Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» գիտական հոդվածների ժողովածուի էջերում։

Գիտաժողովին մասնակցել են Արցախից, Հայաստանից, Ռուսաստանից և Հարավային Օսիայից։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *