«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում ՇՏՀ գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոբիզնես» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Թաիրյանն ու «Պարենամթերքի տեխնոլոգիա»  մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արսեն Մկրտումյանը մասնակցել են տարածաշրջանային երիտասարդական կանաչ ճամբարի երրորդ փուլին։

Ըստ կազմակերպիչների՝ տարածաշրջանային Կանաչ ճամբարի նպատակը մասնակից երիտասարդների միջև համագործակցության ամրապնդումն է, նրանց իրազեկության բարձրացումը՝ կլիմայի փոփոխության, բնապահպանական մարտահրավերների և շրջանաձև տնտեսության վերաբերյալ։

Տասնօրյա ճամբարի ընթացքում ուսանողները են ձեռք բերել գիտելիքներ ձեռներեցության, սոցիալական ձեռներեցության, բնապահպանական մարտահրավերների և կայուն զարգացման, շրջանաձև տնտեսության վերաբերյալ․ «Բացի գիտելիքներից, ձեռք ենք բերել նոր ընկերներ, ծանոթացել ենք տվյալ տարածաշրջանի մշակույթին, և քանի որ միակ հաղորդակցման  լեզուն անգլերենն էր, նաև կատարելագործվել է մեր  անգլերենի իմացությունը» — նշել է Ն․ Թաիրյանը։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *