Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն-ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի ունեցավ «Դու, ես և ինֆորմատիկան» խորագրով վիկտորինա, որը կազմակերպել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտության, կապի միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրենա Հարությունյանը։

Վիկտորինային մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և «Գրիգոր Նարեկացի» համալսարանի  միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսանողները և Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ավագ դասարանների աշակերտները՝ «INTEL», «IQ», «POWER BAND», «Արարողներ» և «Պայքար» թիմերով։

Ժյուրիի նախագահ, ՇՏՀ ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը հանդես եկավ բացման խոսքով, ողջունեց մասնակիցներին՝ մաղթելով հաջողություն և առողջ մրցակցություն:

Վիկորինան տեղի է ունեցել 3 փուլով, ընթացքում հնչեցին ինֆորմատիկային վերաբերող հարցեր և միավորները բաշխվեցին ըստ ներկայացված ճիշտ պատասխանների։ Առավել շատ միավորներ վաստակած առաջին երեք թիմերը ճանաչվեցին հաղթող: Ժյուրիի քվեարկության արդյունքում առաջին պատվավոր տեղը գրավեց «INTEL» թիմը, երկրորդ տեղը՝ «IQ» թիմը, իսկ երրորդ տեղը գրավեց «Արարողներ» թիմը:

Ավարտին Ի․ Հարությունյանը նշեց, որ վիկտորինայի նպատակը պարզապես հաղթող կամ պարտվող կողմ որոշելը չէ. «Այն կարևոր նախապայման է մասնագիտական կողմնորոշման և առարկայից հավելյալ գիտելիքներ ստանալու համար։ Պատասխանների հիման վրա մենք տեսանք մեր ապագա քայլերը, այսինքն՝ մեր բացթողումները, որի ուղղությամբ հետևողական աշխատանքներ կտարվեն»։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *