Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողնեի համար «Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող սննդի հիգիենայի պահանջները» թեմայով առցանց դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության գիտությունների թեկնածու, դոցենտ Գարեգին Համբարձումյանը։

Բանախոսն անդրադարձել է հանրային սննդի կազմակերպությունների կառուցմանը, տեղակայմանը, ջրամատակարարման հիգիենիկ պահանջներին և այլն։

Հանդիպումը կայացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի նախաձեռնությամբ: Դասախոսությունն ավարտվել է քննարկումներով:

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *