Այսուհետ Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում հրատարակված յուրաքանչյուր հոդված կունենա DOI (International DOI Foundation Members) համակարգում իր նույնականացման թվանիշը, ինչը հնարավորություն կտա դրանք հասանելի դարձնել ամբողջ աշխարհում։

Ատենախոսությունների հիմնական արդյունքները հրատարակելու համար ՀՀ ԲՈԿ-ի պարտադիր պահանջներից է, որպեսզի գիտական պարբերականը ունենա թվային օբյեկտի նույնականացուցիչ (Digital Object Identifier — DOI): Այս պահանջն ուժի մեջ կմտնի 2024թ․-ից։

Նշենք, որ Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի 2022թ․ թիվ 2 համարն արդեն լույս է տեսել DOI համակարգի համապատասխան թվանիշներով (այստեղ):

Յուրաքանչյուր ոք այցելելով https://www.doi.org/index.html կայք և ներբեռնելով Ձեր հոդվածի DOI թվանիշը հնարավորություն կունենա ծանոթանալու այդ աշխատանքի հետ։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *