Այսօր՝ մայիսի 24-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում ուսանողների առաջարկով կազմակերպվել է դասընթաց՝ «Գյուղատնտեսական արտադրության ոլորտում բիզնես ծրագրերի դերը, նշանակությունն ու կազմումը» թեմայով, որին մասնակցել են «Ագրոբիզնես», «Ագրոնոմիա», «Պարենամթերքի տեխնոլոգիա» և «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ:

Դասախոսությամբ հանդես են եկել ինժեներական էկոնոմիկայի և ագրոբիզնեսի ամբիոնի ասիստենտ Արմենուհի Աբրահամյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Ներսիսյանը և ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսական մեքենայացման դեպարտամենտի ղեկավար,  գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարիբեկ Գալստյանը:

Դասընթացին ակտիվ քննարկվել են բիզնես ծրագրերի պլանավորումը, կազմակերպումը, բովանդակությունն ու մշակման կարգը:

Կարեն Ներսիսյանը նշել է, որ նման նախաձեռնությունները ողջունելի են և ցանկալի, իսկ  թեման արդիական է, քանի որ հետպատերազմյան շրջանում պետք է վերականգնել տնտեսությունը:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *