Այսօր՝ մայիսի 22-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում միջին մասնագիտական կրթության համակարգի առաջին կուրսի ուսանողների միջև կայացել է «Կենսաբանություն» և «Բուսաբանություն» առարկաներից ներհամալսարանական ինտելեկտուալ խաղ-մրցույթ։ Այն նախաձեռնել են դասախոս Մերի Հարությունյանը և միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Նադյա Դավթյանը. «Քանի որ, մայիսի 12-ը նշվում է որպես բույսերի առողջության պաշտպանության միջազգային օր և այս երկու առարկաները լայն իմաստով ընդգրկում են բույսերի անատոմիան, փորձեցինք այս կերպ խթանել սովորողների հետաքրքրություններն և ևս մեկ անգամ ամրապնդել յուրացրած գիտելիքները»,- նշել է Մ․ Հարությունյանը։

Մրցույթին մասնակցել է 5 թիմ՝ «Ֆլորա», «Ֆաունա», «Ռոդոդենդրոն», «ԴՆԹ» և «Ի-ՌՆԹ» անուններով, յուրաքանչյուրում ՝ 6-ական մասնակից։ Խաղն ընթացել է 3 փուլով, որի ընթացքում տրվել է 30-ական հարց:

Ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված էին ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը և դեպարտամենտի դասախոսները, 3 փուլում հավաքած միավորների հանրագումարով առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է «Ֆաունա», թիմը, երկրորդ տեղը գրավել է «Ռոդոդենդրոն» թիմը, իսկ երրորդ տեղը՝ «Ֆլորա» թիմը։

ՇՏՀ-ի լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *