Տեղի է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարում էր  ռեկտոր Նվեր Միքայելյանը։ Նախ հաստատվել է նիստի օրակարգը, այնուհետև ռեկտոր Նվեր Միքայելյանը գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:

Նիստի ընթացքում քննարկվել է 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված կրթության որակի ստուգումները, հարցումների արդյունքներն ու տարբեր ստորաբաժանումների գործունեության ցուցանիշները, և առաջացած խնդիրներին տրվել են լուծումներ։

Համաձայն օրակարգի՝ ուսանողական գիտական ընկերության նախագահ Զավեն Բաղրյանը ներկայացրել է ուսանողական գիտական ընկերության կողմից նախատեսված գիտակրթական ծրագրերն ու մկջոցառումները։

Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև ուսումնական  գործընթացին առնչվող այլ հարցեր, որոնք գիտխորհրդի անդամները քննարկել և հաստատել են միաձայն:

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *