Ռուսաստանի ճարտարապետութան և շինարարական գիտությունների ակադեմիայի շինարարական ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի  և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են НИИСФ РААСН տնօրեն Իգոր Շուբինը և ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը:

Համաձայնագիրը նախատեսում է իրականացնել փոխշահավետ համագործակցություն կրթական և գիտական ​​գործունեության ոլորտում, ստեղծել բարենպաստ պայմաններ համատեղ հեռանկարային հետազոտական, մշակութային, կրթական ծրագրերի իրականացման համար:

Գիտահետազոտական ինստիտուտն ու Շուշիի տեխնոլոգիական համալսարանը նախատեսում են մասնակցել գիտահետազոտական նախագծերի, համագործակցել բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերի,  պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ակադեմիական փոխանակման ոլորտներում:

Համաձայնագիրն ուժի մեջ է ստորագրման պահից և կգործի 5 տարի:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *