Այսօր Համագործակցության հուշագիր է  կնքվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և Հյուսիսային համալսարանի միջև: Այն ստորագրել են  ՇՏՀ ռեկտորի պաշտոնակատար Նվեր Միքայելյանը և Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը:

Համագործակցության  համաձայնագիրը նախատեսված  է կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության ոլորտներում համատեղ, փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման համար: Կողմերը պատրաստակամություն են հայտնել  իրենց հաստատություններում առկա մտավոր և նյութատեխնիկական ներուժը ներդնելու  համաձայնագրի դրույթները իրականացնելու համար:

Հուշագրով նախատեսված է նաև  համագործակցության ուղղությունները և խնդիրները, կողմերի պարտավորությունները, միջոցառումների  նյութական ապահովումը, համաձայնագրի գործողության ժամկետը, լրացումները, փոփոխություններն ու դադարեցումը:

ՇՏՀ լրատվական բաժին

Сегодня был подписан Меморандум о сотрудничестве между Шушинским технологическим университетом и Северным университетом. Его подписали и. о. ректора ШТУ Нвер Микаелян и ректор Северного университета Мгер Макичян.

Соглашение о сотрудничестве предназначено для разработки и реализации совместных взаимовыгодных программ в области научно-исследовательской и учебно-методической деятельности. Стороны выразили готовность использовать весь свой  интеллектуальный и материально-технический потенциал для реализации положений Соглашения.

Меморандумом предусмотрены также направления и задачи сотрудничества, обязательства Сторон, материальное обеспечение мероприятий, срок действия соглашения, дополнения, изменения и порядок расторжения.

Информационный отдел ШТУ