Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանն այսօր կդառնար 110 տարեկան:

Շուշիի տեխնլոգիական համալսարանի լեզուների ամբիոնի դասախոս Վերա Խաչատուրյանի նախաձեռնությամբ բուհի ուսանողներն ու դասախոսները քայլերթով այցելել են Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակ և հարգանքի տուրք մատուցել շուշեցի օդաչու Նելսոն Ստեփանյանի կիսանդրու առջև:

«Մենք առանձնահատուկ հարգանք ենք տածում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի նկատմամբ։ Մեր բոլորի պարտքն է միշտ գնահատել մեր հերոսին, հիշել նրա փառավոր ուղին ու գործերը: Մահից տասնամյակներ անց էլ Նելսոն Ստեփանյանը միավորում է բոլորիս և ուժ տալիս»,- նշել է Վ․ Խաչատուրյանը։

Ն. Ստեփանյանի կիսանդրու մոտ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանն ընդգծել է լեգենդար օդաչուի հերոսական կերպարը, խոսել նրա մարտական ուղու մասին, որից հետո ելույթներ ունեցան նաև ուսանողները:

Միջոցառումն ավարտվել է ազգային երգ-երաժշտությամբ՝ համալսարանականները շուրջպար են կազմել հերոսի հուշարձանի շուրջ։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *