Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության համակարգի առաջին կուրսի ուսանողները կուրսղեկների ուղեկցությամբ այցելել են հայ ազգի գոյատևման պայքարի զոհերի հիշատակին Ստեփանակերտում կառուցվող  հուշահամալիր։

Այցը նախաձեռնել է բուհի հումանիտար առարկաների ամբիոնի դասախոս Վարդուհի Բալայանը՝ մի քանի նպատակ հետապնդելով. «Այցը պատմաճանաչողական և միաժամանակ  դաստիարակչական նպատակ ունի: Հասարակական վայրերում ուսանողների  վարքագծի կանոնների յուրացումը փորձել ենք  համատեղել  մեր ազգի պատմության ուսուցման հետ»․-նշել է Վ. Բալայանը։

Հուշահամալիրը կառուցվում է մոսկվայաբնակ գործարար և բարերար Սիմոն Պետրոսյանի մտահղացմամբ և ֆինանսավորմամբ: Ուսանողներին էքսկուրսավարը ներկայացրել է  քարակերտ շինության վրա պատկերված հայ ազգի պատմությունը՝ վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *