Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտեի «Դիզայն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները դեկտեմբերի 8-11-ը ճանաչողական այցով եղել են Երևանում՝ դասախոս Անահիտ Օհանյանի ուղեկցությամբ:

Այցի շրջանակում ուսանողները մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով այցելել են «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպություն, որտեղ ծանոթացել են նորաձևության բիզնես ոլորտի իրադարձություններին։

Հայաստանյան ստեղծարար ինդուստրիայի առաջատար «Backbone branding» ստուդիայում դիզայնի ուսանողների համար բրենդինգի մասին դասախոսություններ են կարդացել ոլորտի մասնագետները՝ համահիմնադիր ու ստեղծագործական տնօրեն Ստեփան Ազարյանի գլխավորությամբ։ Դասախոս Անահիտ Օհանյանի գնահատմամբ՝ այցելությունն արդյունավետ էր. «Ուսանղները մշակեցին Արցախում նոր ծրագրեր իրականացնելու և ստեղծագործելու գաղափարներն ու հասկացան, որ լավ մասնագետ դառնալու համար պարտադիր չէ սովորել այլ երկրներում։ Սեփական երկրում նույնպես կարելի է հասնել մեծ բարձունքների»։

Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում համալսարանականների համար կահույքի նորաձևության թեմայով դասախոսություն է կարդացել ճարտարապետության և դիզայնի փորձարարական լաբորատորիայի ղեկավար, ճարտարապետության թեկնածու Մուշեղ Թոքմաջյանը։

ՇՏՀ ճարտարապետաշինարարական ֆակուլտեի  ուսանողները եղել են նաև դիզայներների ստեղծած «5 Կոնցեպտ» նորաձևության խանութ-սրահում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում և «Two Arcs» արվեստի հարթակում։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *