Զինղեկ Ալեքսանդր Սահակյանի նախաձեռնությամբ  Շուշիի տեխնոլոգիական համալսարանում անց են կացվել ռազմամարզական ցուցադրական  պարապմունքներ՝  նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  ծննդյան 65-ամյակին և «Արցախի արծիվներ» ռազմահայրենասիրական, մարզական հասարակական կազմակերպության կազմավորման առաջին տարեդարձին։

Միջոցառմանը ներկա են եղել  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  Իվան Պողոսյանը, Արցախի հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը:

Ռազմամարզական ցուցադրական պարապմունքները բացվել են Արցախյան պատերազմում նահատակված հայորդիների հիշատակի հարգանքի տուրքով, որից հետո հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ Մհեր Հարությունյանը, կարևորելով այս միջոցառումը, նշեց․ «Մոնթե Մելքոնյանը  այն եզակի ռազմական գործիչներից է, ով ոչ միայն ռազմական գիտելիքներով, արիությամբ, մարտարվեստի իմացությամբ է ծառայություններ մատուցել հայրենիքին,  այլ նաև իր գաղափարներով, իմաստուն մտքերով, որոնցով դեռ երկար հարյուրամյակներ կրթելու և դաստիարակելու են բազմաթիվ սերունդներ և կոչելու հայրենիքի համար չխնայել ամենաթանկը՝ կյանքը»։

Ռազմամարզական  պարապմունքներին մասնակիցները կատարել են ծրագրով նախատեսված բոլոր առաջադրանքները՝  նռնակի նետում, հրաձգություն, առաջին բուժօգնության ցուցաբերում և այլ  մարտավարական ֆիզիկական վարժություններ։  

ՇՏՀ   զինղեկ  Ա․ Սահակյանը, անդրադառնալով միջոցառման նպատակին, նշել է․ «Պարապմունքների նպատակն է նպաստել հայ երիտասարդների ֆիզիկական պատրաստվածությանը, ռազմամարզական հմտությունների ձեռքբերմանը, զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների տիրապետմանը, ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը»։

Բոլոր մասնակիցները արժանացել են պատվոգրի և նվերների։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *