Այսօր՝ փետրվարի 23-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար առարկաների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են շախմատի, վոլեյբոլի և սեղանի թենիսի ներբուհական մրցումներ՝ նվիրված հայրենիքի պաշտպանի օրվան։

Վոլեյբոլի միջֆակուլտետային մրցապայքարում առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գյուղատնտեսական, իսկ երրորդ տեղը՝ տեխնոլոգիական ֆակուլտետը։

Սեղանի թենիսի մրցաշարն անց է կացվել անհատական մրցակարգով: Մրցակցության արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են ՇՏՀ ուսանողներ Վարդան Մարգարյանը, Նելսոն Բաղդասարյանը և Մանվել Բեգլարյանը։

Շախմատի մրցույթում լավագույն երեք հորիզոնականները զբաղեցրել են ՇՏՀ ուսանողներ Արեգ Բադասյանը, Սերգեյ Խաչատրյանը և Գոռ Հայրապետյանը։

Մրցումներում հաղթողներին պարգևատրել է ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը:

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *