«Լուսաբերդ» հիմնադրամի տնօրեն Վարդուհի Օսիպյանը համագործակցության շրջանակում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամին  է նվիրաբերել համակարգչային տեխնիկա և սարքավորումներ: Համալսարանին այն հանձնել է Արցախի ժուռնալիստների միության նախագահ, գրող, լրագրող Կիմ Գաբրիելյանը։

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը երախտագիտություն  է հայտնել աջակցության համար և  բուհի անունից հանձնել շնորհակալագիր։

Գաբրիելյանը իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում ևս բարերարների օգնությամբ սատարել ՇՏՀ-ին ու նշել․«Առաջին անգամն է, որ  այս հաստատության հետ եմ աշխատում, և ինձ համար շատ կարևոր են «Շուշի» և «Տեխնոլոգիա» խորհրդանշական այս երկու բառերը։ Շնորհակալ եմ որ դուք կաք և կարողանում եք բարձր պահել Շուշի անունը»։

Ի դեպ հարկ է նշել, որ  բարեգործության համար հիմք է հանդիսացել «Լուսարար» թերթի խմբագիր Սվետլանա Խաչատրյանին Ռոզա Ավագյանի վերջերս տված հարցազրույցը, որտեղ բարձրաձայնվել են բուհի խնդիրների մասին։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *