Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Բլոկադա» թիմն օրերս մասնակցել է «Ֆրոնտ Արցախ» երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպված մինի ֆուտբոլի բաց ռաջնությանը:

Մրցաշարին մասնակցել է 16 հավաքական, որոնց մրցապայքարում մեր ուսանողները կիսաեզրափակչում 7-1 հաշվով զիջել են «Լեռնային Արցախ» թիմին. «Մեր ուսանողները հասան մինչև 1/4 եզրափակիչ, ինչը վատ արդյունք չէ: Մեր ֆուտբոլասերները հասկանում են, որ հաղթանակները հեշտ չեն տրվում, ու սա ևս մեկ պատճառ է, որ լինենք ավելի հաստակակամ, վճռական ու հասնենք մեր նպատակներին»,-նշել է թիմի մարզիչ, հումանիտար առարկաների ամբիոնի ասիստենտ Գագիկ Օսիպյանը:

ՇՏՀ-ի լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *