Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հունվարի 9-ից շարունակվում են հեռակա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի (ձմեռային) պարապմունքները, որոնք կտևեն մինչև հունվարի 27-ը ներառյալ:

Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկանի օգնական Մանուշ Միրզոյանը նշել է. «Հեռակա համակարգի դասերն ու քննաշրջանն անցնում են բնականոն հունով, ուրախությամբ ենք փաստում, որ բացակա ուսանողները քիչ են»,-նշել է նա:

Առաջին հերթով կազմակերպվում են միջին մասնագիտական ծրագրերի և բակալավրիատի առաջին կիսամյակի քննությունները, իսկ 2-րդ հերթով՝ բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգի 2-5-րդ կուրսերի պարապմունքները։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *