Գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողների հետ այցելել է Գանձասարի վանական համալիր, որտեղ կիսվել է իր մասնագիտական փորձով ու գիտելիքներով. «Սիրեք ձեր մասնագիտությունը և կրթօջախը, որոհվետև այն գործում է մեր համատեղ ջանքերի շնորհիվ։ Հեշտ է թողնել և հեռանալ, բայց երբ մնում ու աշխատում ես ու չես շեղվում քո նպատակից, դա ամենամեծ հաղթանակն է՝ հաջորդ հաղթանակների նախադրյալը»․-ուսանողների հետ կիսվել է Հրազդան Թոքմաջյանը։

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը շնորհակալագիր է հանձնել գեղանկարչին՝ հյուրընկալվելու և ուսանողների հետ արդյունավետ աշխատելու համար։

Իր հերթին արվեստագետը բուհի գիտական գրադարանին է նվիրել իր հեղինակած գրքերից և մի կտավ, որի ներշնչանքի աղբյուր է Գանձասարի վանքը։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *