Հարգարժա՛ն պարոն Թոքմաջյան,

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան տարեդարձի առթիվ։

Չափազանց արժեքավոր են Ձեր ավանդը, հոգատարությունը, անսպառ սրտացավությունն ու ներդրումները Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հիմնադրման, կայացման և զարգացման գործում։ Դուք մինչև օրս շարունակում եք մեծագույն սիրով և պրոֆեսիոնալիզմով կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին` չխնայելով ջանք և եռանդ նրանց  մասնագիտական կայացման գործում։  Ձեր գիտակրթական և մանկավարժական բազմամյա աշխատանքն արժանի է բարձր գնահատականի:

Վերստին ջերմորեն շնորհավորելով Ձեզ` մաղթում եմ երկարակեցություն, գիտական նորանոր ձեռքբերումներ ու ամենայն բարիք։

 Հարգանքով՝ ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *