Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հյուրընկալվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան և հանդիպել պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ։

Ողջունելով  Ռ․ Վարդանյանին` ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար, այնուհետև   պրոռեկտոր Ռոզա Ավագյանը ներկաներին ներկայացրել  է բարերարի կենսագրական տվյալները, ղեկավարած ոլորտներն ու անցած ճանապարհը։

Ռուբեն Վարդանյանը  հանդիպման ընթացքում խոսել է Արցախ տեղափոխվելու իր նպատակների ու անելիքների մասին, քննարկել երկրի առջև ծառացած խնդիրները և ներկայացրել դրանց լուծման իր տեսլականը։ Կարևորելով կրթությունն ու դրանով նաև պայմանավորելով երկրի ապագան` գործարարը նշել է․ «Արցախը լուրջ ճգնաժամի մեջ է, և մեր ապագան կարող են ապահովել միայն կրթված, ազգասեր երիտասարդները»։

Անդրադառնալով քաղաքականությանը, երկրի անվտանգությանը և տարածաշրջանում տիրող իրավիճակին` իր խոսքում մասնավորապես շեշտել է․ «Եթե կորցնենք Արցախը, մենք կկորցնենք նաև հայոց աշխարհը»։

Հանդիպումը շարունակվել է  հարց ու պատասխանի ձևաչափով, վերջում բարերարը նշել է, որ նման հանդիպումները կլինեն շարունակական։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *