Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության գյուղատնտեսական ֆակուլտետի «Գյուղմեքենայացում» մասնագիտության  2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները նոյեմբերի 1-ին փորձուսուցում են անցել Ստեփանակերտի մեքենաների նորոգման բազայում՝ ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի դասախոս Հայկ Նիկողոսյանի ղեկավարությամբ։

Համալսարանականները ծանոթացել են մեքենաների շարժիչներին և նրանց տեսակներին, հետևել մեքենաների նորոգման և սպասարկման աշխատանքներին։

Փորձուսուցումը կազմակերպվել և իրականացվել է տեսական գիտելիքների հիման վրա՝ նպաստելով մասնագիտական արդյունավետ գործունեությանը:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *