«Փողի միջազգային շաբաթ» (Global Money Week) ծրագրի շրջանակում միջոցառումները ՇՏՀ-ում շարունակվում են:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ ուսանողների համար դասախոսություն է ընթերցել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Եվգենյա Հայրիյանը «ՀՀ դրամի պատմությունը և կայունության արդի մարտահրավերները» թեմայով։

Բանախոսն անդրադարձել է ՀՀ արժույթի՝ դրամի ստեղծման պատմությանը, բանկային համակարգի ձևավորման ու զարգացման փուլերին, ֆինանսական համակարգի կայունությանը:

«Փողի միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակում այսօր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ ավագ դասախոս Վարդուհի Խաչատուրյանի գլխավորությամբ, այցելել են Հայէկոնոմբանկի «Արցախ» մասնաճյուղ․ «Այցը հնարավորուրություն տվեց ուսանողներին ավելի լավ յուրացնել բանկային գործին առնչվող գիտելիքները, ձեռք բերել տեսական և գործնական հմտություններ»,-նշել է Վ․ Խաչատուրյանը։

Մասնաճյուղի կառավարիչ Գայանե Ազիզբեկյանն ապագա ֆինանսիստներին ներկայացրել է բանկի կառուցվածքը, գործունեությունը և աշխատանքային ուղղությունները։

Հանդիպման ընթացքում տեղի ունեցան քննարկումներ, որոնց արդյունքում ուսանողները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *