Շուշիի տեխնոլոգիական համալսարանում անցկացվում են ռազմամարզական պատրաստվածության գործնական պարապմունքներ, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տղաների և աղջիկների ճարպկությանը և ռազմակիրառական հմտություններին։

Կարևորելով երիտասարդների ռազմամարզական պատրաստվածության ամրապնդումը և մարտավարական տարբեր իրավիճակներում գործելու հմտությունները` ՇՏՀ զինղեկ Ալեքսանդր Սահակյանը կարծում է, որ պատրաստված պետք է լինեն բոլորը. «Ելնելով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակից` յուրաքանչյուր հայ, անկախ տարիքից ու սեռից, պիտի կարողանա տիրապետել զենքին, որոշակիորեն հասկանա զինվորական գործից, լինի առույգ և տոկուն»։

Ռազմամարզական պատրաստության պարապմունքերին ուսանողները մասնակցում են հաճույքով և առաջադիմություն ունեն։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *