ՆՎԵՐ ԱԼԲԵՐՏԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կրթություն
1988թ. ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետություն բաժինը:
1992-1997թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ հրետանային բրիգադայում և զորացրվել որպես սպա:
Աշխատանքային փորձ
1997-1998թթ. աշխատել է Ստեփանակերտի քաղգործկոմի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնում՝ որպես նկարիչ:
1998-2002թթ. աշխատել է «Արցախնախագիծ» դուստր ձեռնարկությունում՝ որպես ճարտարապետ:
2002-2003թթ. աշխատել է «Հայ ժամացույց և ոսկերչություն» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ-շինարար:
2003-2006թթ. աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանում՝ որպես Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ` Ստեփանակերտի գլխավոր ճարտարապետ:
2004-2006թթ. համատեղությամբ դասախոսել է ԱրՊՀ-ում:
2006-2016թթ. աշխատել է «Ֆոր Դիրեկշնս» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն:
2016-2021թթ․ աշխատել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում՝ որպես Քաղաքաշինության, ճարտարապետության և ջրային համակարգերի ամբիոնի վարիչ։
Գիտական հարթակներում անձնական էջի հղումը
Հեղինակ է 7 գիտական աշխատանքի և 1 կոլեկտիվ մենագրության:
Այլ
2012թ. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան:
2020թ․ շնորհվել է դոցենտի գիտական կոչում։
2021թ․ օգոստոսի 24-ին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհուրդի կողմից նշանակվել է նշյալ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:
2022թ. հունվարի 25-ին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նշանակվել է բուհի ռեկտոր: