Տեխնոլոգիական ֆակուլտետ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ստեղծման առաջին օրերից (2016թ.) ձևավորվել է նաև տեխնոլոգիական ֆակուլտետը, որը հիմնվել է Հայաստանի ազգային ագրարային Ստեփանակերտի մասնաճյուղի համալսարանի բազայի վրա:
Դեկանատի (2016 թ.) ակունքներում կանգնած է տ.գ.թ., դոցենտ Պավլիկ Յուրիի Գասպարյանը, ով ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարում է հասարակական հիմունքներով և առ այսօր պրոռեկտոր է:
2018թ. ֆակուլտետի դեկան Է նշանակվել քիմական գիությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սեյրանի Հակոբյանը:
Ֆակուլտետը ներկայացնում է հետևյալ կրթական ծրագրերը:
  • Գյուղատնտեսության մեքենայացում
  • Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր
  • Ռադիոտեխնիկա և կապ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
  • Գյուղատնտեսության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ
Ուսումնական գործընթացն իրականացվում է որակավորված պրոֆեսորադասախոսական կազմի կողմից: Լաբորատոր աշխատանքները ժամանակավորապես իրականացվում են Երևանի առաջատար համալսարանների լաբորատորիաներում։ Գործնական պարապմունքներն անցկացվում են կոնկրետ արտադրությունների պայմաններում։
Ապագա մասնագետները (ֆակուլտետի շրջանավարտները) հնարավորություն ունեն տիրապետելու ժամանակակից տեխնոլոգիաներին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի առաջատար ձեռնարկություններում։
Ֆակուլետում գործում է մեկ դեպարտամենտ:

Աշխատակիցներ

 

Անուշ Դավիթի Հակոբյան

դեկանի օգնական

Գայանե Ռաֆայելի Հովսեփյան

գործակարգավորիչ

Գոհար Վյաչեսլավի Սողոմոնյան

գործակարգավորիչ

Նարինե Արմենի Ազիզյան

գործավար-օպերատոր