ՇՏՀ ուսանողները փորձուսուցում են անցնում ջերմատնային տնտեսություններում
Այսօր՝ ապրիլի 26-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Գյուղատնտեսագիտություն», «Ագրոնոմիա» և «Ագրոբիզնես» մասնագիտության մի խումբ ուսանողներ այցելել են Ասկերանի շրջանում գործող բանջարաբուծական և ծաղկաբուծական ջերմոցային տնտեսություններ: Այցելությունը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Արամ Բադալյանի ուղեկցությամբ՝ ՇՏՀ և նախարարության համագործակցության շրջանակում: Բանջարեղենի մշակությամբ զբաղվող ջերմոցային տնտեսության հիմնադիր Նվեր Գաբրիելյանը […]