Մրցումներ՝ նվիրված հայրենիքի պաշտպանի օրվան

Այսօր՝ փետրվարի 23-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար առարկաների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են շախմատի, վոլեյբոլի և սեղանի թենիսի ներբուհական մրցումներ՝ նվիրված հայրենիքի պաշտպանի օրվան։ Վոլեյբոլի միջֆակուլտետային մրցապայքարում առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գյուղատնտեսական, իսկ երրորդ տեղը՝ տեխնոլոգիական ֆակուլտետը։ Սեղանի թենիսի մրցաշարն անց է կացվել անհատական մրցակարգով: Մրցակցության արդյունքում առաջին, երկրորդ […]

Read More

Միջոցառում՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան

Այսօր՝ փետրվարի 21-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լեզուների ամբիոնի ասիստենտ Գայանե Սարգսյանի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան համար 5 հիմնական դպրոցում կայացել է մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և հրավիրվածներ։ Միջոցառումը սկսվել է լռության րոպեով՝ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան գոյապայքարի ընթացքում զոհված […]

Read More

Հանդիպում էթիկետի մասնագետի հետ

Փետրվարի 16-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է «Բիզնես էթիկետ» խորագրով սեմինար-դասընթաց, որը վարում էր ոլորտի առաջատար մասնագետ, «Քաղաքացիական Հաբ» ՀԿ համահիմնադիր Լուսինե Համբարձումյանը։ Դասընթացավարը ներկաներին տեղեկացրել է իմիջի ձևավորման տեխնոլոգիաների, գործարար իմիջի առանձնահատկությունների ու արդյունավետ ինքնաներկայացման տեխնիկայի մասին։ Ներկայացվել է նաև, թե ինչպես պետք է զարգացնել ու կատարելագործել գործարար ու հաղորդակցական […]

Read More

Հայտարարություն

Ի գիտություն  պրոֆեսորադասախոսկան կազմի, մագիստրանտների, հայցորդների Ստորև ներկայացում ենք  գիտական միջոցառումների տեղեկատվական աջակցության էլեկտրոնային օգտակար  հարթակներ՝ հնարավորություն  ընձեռնելով ծանոթանալ  գիտական կոնֆերանսների, ֆորումների, ցուցահանդեսների, սեմինարների, մրցույթների, կոլեկտիվ մենագրությունների, սիմպոզիումների,  ամսագրերում հրապարակումների, գիտական հոդվածների ժողովածուների, կոնգրեսների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք միջազգային գիտաժողովների ժամանակացույցին: https://konferencii.ru/ https://bok.am/journals https://xn--e1aajagscdbhlf4c6a.xn--p1ai/country-city/armeniya/?wpv-type-conf=konferentsii&wpv_view_count=45583 […]

Read More

Հանդիպում հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ

Փետրվարի 1-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Ագրոբիզնես» մասնագիտությունների հեռակա ուսուցման համակարգի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների հետ հանդիպել են ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը և այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ուսանողների հետ, նրանց հաղորդակից դարձնել համալսարանի առաջիկա անելիքներին, կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերին, […]

Read More

Կայացել է ՇՏՀ-ի գիտխորհրդի նիստը

Տեղի է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի՝ 2023 թվականի առաջին նիստը, որը վարում էր  ռեկտոր Նվեր Միքայելյանը։ Նախ հաստատվել է նիստի օրակարգը, այնուհետև ռեկտոր Նվեր Միքայելյանը գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Նիստի ընթացքում քննարկվել է 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված կրթության որակի ստուգումները, հարցումների արդյունքներն […]

Read More

Նվիրատվություն ՇՏՀ-ին

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի ասիստենտ  Ռոզա Կոստանդյանը բուհի ուսումնական  լաբորատորիային է նվիրաբերել  կոլբաներ և փորձանոթներ՝ լաբորատոր աշխատանքները կազմակերպելու համար․ «Փորձասարքերը հնարավորություն կստեղծեն  կրթական գործընթացը կազմակերպել առավել  արդյունավետ: Կարծում եմ, որ ուսումնառությունն առանց պրակտիկ‚ հետազոտական կողմի թերի կլինի»,- նշել է նա։ Նշենք, որ ուսումնական  լաբորատորիայի շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են, և […]

Read More

ՇՏՀ-ում մեկնարկել են հեռակա ուսուցման համակարգի պարապմունքները

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հունվարի 9-ից շարունակվում են հեռակա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի (ձմեռային) պարապմունքները, որոնք կտևեն մինչև հունվարի 27-ը ներառյալ: Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկանի օգնական Մանուշ Միրզոյանը նշել է. «Հեռակա համակարգի դասերն ու քննաշրջանն անցնում են բնականոն հունով, ուրախությամբ ենք փաստում, որ բացակա ուսանողները քիչ են»,-նշել է նա: Առաջին հերթով կազմակերպվում են միջին մասնագիտական ծրագրերի և […]

Read More

Հայտարարություն

Շուշիի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է մրցույթ՝ հաստատության մագիստրատուրայի առկա համակարգում անգլերենի դասախոսի համար (0.5 հաստիք)։ Ներկայացվող պահանջներ․ գիտական աստիճան կամ կոչում,դասախոսական և մասնագիտական փորձ տվյալ բնագավառում։ Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. դիմում ռեկտորի անունով,քաղվածք աշխատանքային գրքույկից,ինքնակենսագրություն,գիտական (որակավորման) աստիճանը (կամ) գիտական կոչումը, (կամ) համալսարանի կողմից տրված պատվավոր կոչումը հաստատող փաստաթղթերի պատճենները,փաստաթղթեր պարգևատրումների, մրցանակների և […]

Read More

Լույս է տեսել Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր գիտական հանդեսի 2022թ․ վերջին՝ 4-րդ համարը

Հրատարակված 10 գիտական հոդվածների հեղինակների թիվը՝ 33, որից Շուշիի տեխնոլոգիական համալսարանից՝ 20։ Հեղինակներից գիտական աստիճանի հայցորդների թիվը՝ 6, ուսանողների թիվը՝ 5։ Արտերկրից հրատարակվել է 1 գիտական հոդված (Վրաստան), որը հեղինակել են 3 հետազոտող։ Հղումն՝ այստեղ […]

Read More