Մրցումներ՝ «Ուսանողական շաբաթ» ծրագրի շրջանակում
Ուսանողների միջազգային տոնին ընդառաջ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհուրդը նախաձեռնել է «Ուսանողական շաբաթ» խորագրով ծրագիր, որի շրջանակում կազմակերպվել են ներբուհական մրցումներ։ Դրանք անց են կացվել երկու մարզաձևից՝ շախմատ և վոլեյբոլ։ Կարևորելով շախմատի և ընդհանրապես մարզական միջոցառումների անցկացումը ուսանողների զարգացման, նրանց տրամաբանության ուսուցման գործում` հումանիտար ամբիոնի դասախոս Առնոդիկ Արզանգուլյանը նշել է․ «Նման մրցաշարերը առողջ մրցակցություն են […]