📢 ՇՏՀ Քոլեջում 2025-2026 ուսումնական տարվա վարձավճարները հրապարակված են։📚 Մանրամասն տեղեկության համար կարող եք ծանոթանալ ՇՏՀ կայքի ընդունելության բաժնում՝ անցնելով հետևյալ հղմամբ👇🔗 Սեղմեք այստեղ՝ տեսնելու համար 📌 Ընտրեք Ձեր ապագան ՇՏՀ Քոլեջում։ #ՇՏՀՔոլեջ #Ընդունելություն2025 #ՈւսումՔոլեջում #Մասնագիտություն #ՍտեղծիրՔոԱպագան ՇՏՀ լրատվական բաժին […]

Read More

ԴԻՄՈՐԴ 2025

ՇՏՀ ՔՈԼԵՋ – 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն Հարգելի՛ դիմորդներ, Քոլեջում 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով (առկա ուսուցում)․ 1․ Դիզայն(կոդ՝ 0212.01.5) 2․ Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)(կոդ՝ 0411.01.5) 3․ Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր(կոդ՝ 0612.01.5) 4․ Քաղաքաշինական կադաստր(կոդ՝ 0731.01.5) 5․ Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում(կոդ՝ 0811․02․01․5) 📌 Ընդունելությունը կազմակերպվում է վճարովի […]

Read More

Կարևորելով հետազոտական աշխատանքները

Քոլեջում կենսաբանություն առարկայի շրջանակներում ամփոփվել է «Տոհմածառի ներկայացում» նախագծային աշխատանքը։ Նախագծի նպատակն էր խթանել ուսանողների գիտելիքները ժառանգականության, գենետիկ կապերի և ընտանեկան առողջության պատմության նկատմամբ՝ միաժամանակ զարգացնելով հետազոտական և վերլուծական հմտությունները։ Ուսանողները կազմել և ներկայացրել են իրենց տոհմածառերը՝ ներառելով տվյալներ սերունդների, առողջական առանձնահատկությունների, արյան խմբերի կամ ժառանգական հիվանդությունների վերաբերյալ (ըստ ցանկության)։ Աշխատանքները ներկայացվել են գրաֆիկական, տպագիր […]

Read More

Կուրսղեկներ

 Քոլեջում կայացավ կուրսղեկների ուսումնական տարվա ամփոփիչ հանդիպում։ Քննարկվեցին ուսանողների առաջադիմության, հաճախելիության, վարքագծի և ուսանողական կյանքի ակտիվության հետ կապված մի շարք հարցեր։ Շեշտվեց կուրսղեկների դերը կրթական գործընթացում՝ հատկապես ուսանողների աջակցման, ուղղորդման և արդյունավետ ուսումնական միջավայրի ձևավորման հարցերում։ Ներկայացվեցին առաջարկություններ, որոնք նպատակ ունեն բարելավել ուսումնական գործընթացը և ամրապնդել ուսանող-կուրսղեկ կապը։ ՇՏՀ լրատվական բաժին […]

Read More

Կրթություն և կարիերա EXPO 2025»

2025 թվականի ապրիլի 16-ին ՇՏՀ քոլեջի ուսանողները մասնակցեցին  «Կրթություն և կարիերա EXPO 2025» 24-րդ միջազգային  մասնագիտացված ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր Երևանում։ Ցուցահանդեսի նպատակն էր՝• ներկայացնել ժամանակակից կրթական ծրագրերը և ուսումնական հաստատությունները,• խթանել կրթության և աշխատանքի ոլորտի ներկայացուցիչների համագործակցությունը,• իրազեկել երիտասարդներին աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին,• ստեղծել հանդիպումների հնարավորություն գործատուների և աշխատանք փնտրողների միջև։ Միջոցառման ընթացքում […]

Read More

Գյուղացիական (ֆերմերային)տնտեսության կազմակերպում

🌿 Սիրո՞ւմ ես բնությունը։ Ուզու՞մ ես ապրել մաքուր օդում, ստեղծել քո սեփական տնտեսությունը ու կերակրել մի ամբողջ ազգ։Դարձի՛ր ֆերմեր 🌱 Սովորիր ՇՏՀ ՔՈԼԵՋՈՒՄ՝ ֆերմերային տնտեսության ժամանակակից մեթոդներ, գյուղատնտեսական տեխնոլոգիաներ ու բիզնեսի հիմունքներ։ 📍Քոլեջն ավարտելուց հետո դու արդեն պատրաստ կլինես՝🌾 վարել հող,🌿 զարգացնել բիզնես,🧑‍🌾 ղեկավարել տնտեսությունև ապրել կայուն ու անկախ կյանքով։ 📲 Գրանցվելու և հավելյալ տեղեկություն […]

Read More

National center for professional education quality assurance

 Մասնակցություն ANQA (National center for professional education quality assurance)ՈԱԱԿ-ի կազմակերպած մասնագիտական վեբինարին Քոլեջի ադմինիստրատիվ աշխատակազմը մասնակցեց ՈԱԱԿ- ի կողմից կազմակերպված «Հետազոտական աշխատանքը միջին մասնագիտական կրթական ծրագրերում» թեմայով վեբինարին։  Վեբինարի ընթացքում ներկայացվեցին հետազոտական բաղադրիչի դերը և նշանակությունը միջին մասնագիտական կրթության մեջ, քննարկվեցին ուսումնական գործընթացում դրա արդյունավետ կիրառման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց միջազգային փորձին։ Մասնակցությունը հնարավորություն […]

Read More

Հյուրընկալում և գործնական շփում անգլերենով՝ ՇՏՀ քոլեջում

Project Harmony-ի կողմից կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացների շրջանակում քոլեջի ուսանողները Լիլիա Ծատուրյանի առաջնորդությամն հյուրընկալել են Armenian Volunteer Corps (AVC) կազմակերպության կամավոր Շողիկ Գիրագոսյանին։ Հանդիպումը կարևոր հնարավորություն է դարձել քոլեջականների համար՝ ամրապնդելու անգլերեն խոսակցական հմտությունները, մասնակցելով անմիջական ու անկաշկանդ զրույցների։ Շողիկ Գիրագոսյանը կիսվել է իր անձնական փորձով, կամավորական գործունեությամբ և Հայաստանի հետ իր կապով՝ խթանելով ուսանողների […]

Read More

ԷկոԿրթարանի 🌳«Ծառերը մանրադիտակի տակ»

ԷկոԿրթարանի 🌳 «Ծառերը մանրադիտակի տակ» հեղինակային, նորարարական էկոկրթական նախագիծն իրականացվում է «ԷԿՈՍ» էկոկրթական-մշակութային ՀԿ-ի կողմից՝ «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրամի աջակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է հեղինակ-վարող՝ ԷկոԿրթարանի հիմնադիր Ն․ Եղոյանի նախաձեռնությամբ։ Նախագծի շրջանակում շարունակվում են քոլեջականների այցելությունները՝ նպատակ ունենալով մոտիկից ծանոթանալ բնության հրաշքներին և ծառերի աշխարհին՝ դիտարկումների ու փորձարարությունների միջոցով։ Այցելությունների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստանում ճանաչելու Հայաստանի […]

Read More

Ուսումնական տարվա ամփոփում

2024-2025 ուսումնական տարվա ավարտին քոլեջում կազմակերպվեց ամփոփիչ հանդիպում քոլեջի տնօրենի և ղեկավար անձնակազմի հետ։ Հանդիպման նպատակն էր ամփոփել ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքները, վեր հանել ձեռքբերումները, անդրադառնալ առկա խնդիրներին և լսել ուսանողների տեսակետները: Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան․ 🔹 Բարձրացնել իրենց հուզող հարցերը՝ կապված ուսումնական պայմանների, նյութատեխնիկական ռեսուրսների, կրթական գործընթացի կազմակերպման հետ։🔹 Կիսվել առաջարկություններով՝ ուսումնական […]

Read More