Նվիրատվություն՝ ՇՏՀ-ին

«Լուսաբերդ» հիմնադրամի տնօրեն Վարդուհի Օսիպյանը համագործակցության շրջանակում Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամին  է նվիրաբերել համակարգչային տեխնիկա և սարքավորումներ: Համալսարանին այն հանձնել է Արցախի ժուռնալիստների միության նախագահ, գրող, լրագրող Կիմ Գաբրիելյանը։ ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը երախտագիտություն  է հայտնել աջակցության համար և  բուհի անունից հանձնել շնորհակալագիր։ Գաբրիելյանը իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում ևս բարերարների օգնությամբ սատարել ՇՏՀ-ին […]

Read More

ՇՏՀ-ում կայացել է  ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում միջին մասնագիտական կրթության համակարգի առաջին կուրսի ուսանողների միջև կայացել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Նախաձեռնությունն ուսանողական խորհրդինն էր, խաղը վարել է  հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես  Թոքմաջյանը։ Մրցույթին մասնակցել է 3 թիմ՝ «Գյուղատնտեսական», «Ճարտարապետաշինարարական» և  «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»։  Խաղն ընթացել է  3 փուլով, յուրաքանչյուրի ընթացքում տրվել է  3-ական հարց: Բալային համակարգով  առաջին մրցանակային […]

Read More

ՇՏՀ դասախոսների հոդվածները տպագրվում են օտարերկրյա առաջատար գիտական պարբերականներում

Բրեստի պետական տեխնիկական համալսարանի «АКТУАЛЬНЫЕ НАУЧНО-ТЕХНИЧЕСКИЕ И ЭКОЛОГИЧЕСКИЕ ПРОБЛЕМЫ СОХРАНЕНИЯ СРЕДЫ ОБИТАНИЯ»տեղեկագրում հրապարակվել են Արևշադ Վարդանյանի, Վաչե Թոքմաջյանի, Սարիբեկ Գալստյանի և Էլեոնորա Ավանեսյանի «ОПРЕДЕЛЕНИЕ ОСОБЕННОСТЕЙ ПРИМЕНЕНИЯ МАТЕРИАЛА «ПММ» ПРИ ВЫРАЩИВАНИИ ОЗИМОЙ ПШЕНИЦЫ» և Արամ Միքայելյանի, Հովհաննես Թոքմաջյանի, Նվեր Միքայելյանի և Համլետ Մարտիրոսյանի «ЭФФЕКТИВНОСТЬ НОВОГО, ЭКОЛОГИЧЕСКИ БЕЗОПАСНОГО МИКРОУДОБРЕНИЯ «КОМПЛЕКС – КО» ДЛЯ ВОЗДЕЛЫВАНИЯ ЗЕРНОВЫХ КУЛЬТУР» գիտական հոդվածները։ […]

Read More

Տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնականում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության գյուղատնտեսական ֆակուլտետի «Գյուղմեքենայացում» մասնագիտության  2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները նոյեմբերի 1-ին փորձուսուցում են անցել Ստեփանակերտի մեքենաների նորոգման բազայում՝ ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի դասախոս Հայկ Նիկողոսյանի ղեկավարությամբ։ Համալսարանականները ծանոթացել են մեքենաների շարժիչներին և նրանց տեսակներին, հետևել մեքենաների նորոգման և սպասարկման աշխատանքներին։ Փորձուսուցումը կազմակերպվել և իրականացվել է տեսական գիտելիքների […]

Read More

Ճանաչողական այց ՇՏՀ միջին մասանագիտական կրթության համակարգի առաջին կուրսեցիների համար

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության համակարգի առաջին կուրսի ուսանողները կուրսղեկների ուղեկցությամբ այցելել են հայ ազգի գոյատևման պայքարի զոհերի հիշատակին Ստեփանակերտում կառուցվող  հուշահամալիր։ Այցը նախաձեռնել է բուհի հումանիտար առարկաների ամբիոնի դասախոս Վարդուհի Բալայանը՝ մի քանի նպատակ հետապնդելով. «Այցը պատմաճանաչողական և միաժամանակ  դաստիարակչական նպատակ ունի: Հասարակական վայրերում ուսանողների  վարքագծի կանոնների յուրացումը փորձել ենք  համատեղել  մեր ազգի պատմության […]

Read More

ՇՏՀ-ն մասնակցել է «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողովին

Այսօր` հոկտեմբերի 29-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ, մասնակցել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի 25-ամյակին նվիրված «Գիտության և կրթության դերը պետության զարգացման գործում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՄՄՀ պրոֆեսոր Դոնարա Գաբրիելյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է կրթության դերն ու ընդգծել, որ կրթությունն ու գիտությունը պետության և տնտեսության […]

Read More

Պետական նախարարն ու ԿԳՄՍ նախարարն այցելել են ՇՏՀ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱՀ  պետական նախարար Արտակ Բեգլարյանը,   կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար  Անահիտ Հակոբյանը և այլ պետական պաշտոնյաներ այցելել են  Շուշիի տեխնոլոգիական համալսարան։ ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի ուղեկցությամբ նրանք շրջայց են կատարել բուհում, ծանոթացել շենքային պայմաններին  ու գիտակրթական հնարավորություններին: Ռեկտոր Միքայելյանը, ներկայացնելով բուհի խնդիրները, նշել է․-«Առաջնայինը շենքային պայմանների, լսարանների  բարելավումն է ու  համապատասխան գույքով կահավորելը, ինչպես նաև   […]

Read More

ՇՏՀ-ն հաղթել է «Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 9-րդ փառատոնում

Հոկտեմբերի 22-23-ը ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում տեղի է ունեցել «Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 9-րդ փառատոնը,  որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը՝ իր տաղավարում ներկայացնելով սեփական արտադրանքը։ Փառատոնը կազմակերպել է «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը` տեղական ու միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, որի հիմնական նպատակն է նպաստել գյուղական համայնքների զարգացմանը։ Փառատոնին ՇՏՀ ներկայացել է տարատեսակ մրգերից […]

Read More

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը շնորհակալագիր է հանձնել Հրազդան Թոքմաջյանին

Գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողների հետ այցելել է Գանձասարի վանական համալիր, որտեղ կիսվել է իր մասնագիտական փորձով ու գիտելիքներով. «Սիրեք ձեր մասնագիտությունը և կրթօջախը, որոհվետև այն գործում է մեր համատեղ ջանքերի շնորհիվ։ Հեշտ է թողնել և հեռանալ, բայց երբ մնում ու աշխատում ես ու չես շեղվում քո նպատակից, դա ամենամեծ հաղթանակն […]

Read More

ՇՏՀ- ում հյուրընկալել են գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանին

Հոկտեմբերի 17-ին և 18-ին գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողների համար կարդացել է «Հին հայկական ասեղնագործություն» թեմայով զրույց-դասախոսություն։ Բանախոսն անդրադարձել է ասեղնագործության առանձնահատկություններին, դրանց տեսակներին, բնորոշ զարդանախշերին, ինչպես նաև այլ ժողովուրդների ազդեցությանը հայ մշակույթին։ Ներկայացնելով Կիլիկիայի, Մարաշի, Վանի, Ուրֆայի և Այնթապի ասեղնագործությունը  որպես հայկական մշակույթի անբաժանելի մաս` գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանն ընդգծել է. […]

Read More