ՇՏՀ ուսանողներն այցելել են Պատարայի ջրամբարի շինհարթակ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի կառավարում» առարկայից գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոբիզնես» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար Պատարայի ջրամբարի շինհարթակի տարածքում կազմակերպվել է արտագնա դասընթաց։ Դասընթացը կազմակերպել և վարել է ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը: Համալսարանականներին ուղեկցել է Պատարայի ջրամբարի աշխատանքների գծով ղեկավար Մամիկոն Գևորգյանը։ ՇՏՀ […]

Read More

Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի ուսանողների հետ

Այսօր` սեպտեմբերի 8-ին, հայտնի գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Հանդիպումը կայացել է Արցախի պետական համալսարանում։ Քննարկելով հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները՝ Ռ․ Վարդանյանը կարևորեց․ «Ինձ համար Արցախը շատ վաղուց այն […]

Read More

Որակի կառավարման հանձնաժողովը նիստ է գումարել

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում այսօր տեղի է ունեցել որակի կառավարման հանձնաժողովի 2022-2023 ուսումնական տարվա  անդրանիկ նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերն էին՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի կարգերի փոփոխություններ, գործատուների գործակցությունը ուսումնական հաստատության հետ, երիտասարդ կադրերի հերթափոխի ապահովում, հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության քննարկում և ուսումնական տարում նախանշվող անելիքներ: Գիտխորհրդին կից գործող որակի կառավարման հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն է […]

Read More

ՇՏՀ-ում մեկնարկել է նոր ուսումնական տարին

Այսօր՝ սեպտեմբերի մեկին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: Օրը նշանավորվել է ավանդույթ դարձած արիության դասով, որը վարել են ՊԲ բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետի տեղակալ փոխգնդապետ Մհեր Դանիելյանն ու ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հիշատակը: Կարևորելով կրթության […]

Read More

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանի շնորհավորանքի խոսքը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության  օրվա առթիվ։ Թեպետ չարաբաստիկ պատերազմը խաթարեց ողջ հայության կյանքի բնականոն ընթացքը, այնուամենայնիվ մեր ողջ անձնակազմը անխափան շարունակել է տքնաջան աշխատել ու արարել։ Նոր՝ 2022-2023 ուսումնական տարին թող բոլորիս համար լինի հաջողությունների և գիտելիքների ձեռքբերման ժամակաշրջան։ Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, բարի գալուստ մեր […]

Read More

Կայացել է «Նախագծերի կառավարում» խորագրով դասընթացը

Tom’s NGO հասարակական կազմակերպությունը, «Հզորացնելով ապագան» ծրագրի շրջանակում, օգոստոսի 9-ից 11-ը Ստեփանակերտում անցկացրել է «Նախագծերի կառավարում» թեմայով դասընթաց, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժնի պետ Թամարա Դանիելյանը։ Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել նախագծին, նրա իրականացման ընթացքին և կառավարման հիմնական գործընթացներին։ Դասընթացը վարում էր «ռեԱրմենիա» համագործակցության հարթակի  գործառնական տնօրեն, ոլորտի փորձագետ Արտակ […]

Read More

ՇՏՀ գիտական գրադարանի աշխատակիցները վերապատրաստվել են ՀՀ-ում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական գրադարանի աշխատակիցներ Իրինա Առաքելյանը և Նոննա Առաքելյանը` գրադարանի վարիչ  Ռազմելա Սայիյանի գլխավորությամբ, օգոստոսի 8-ից 12-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել են վերապատրաստման դասընթացների։ Ծրագրի նպատակը մասնագիտական նոր հմտությունների և գիտելիքների փոխանցումն ու յուրացումն էր։  Մասնագետները դասընթացի շրջնակում ծանոթացել են «Koha» գրադարանային համակարգով սպասարկումը կազմակերպելու նրբություններին, գրացուցակագրմանը և այլն. «Դասընթացն իսկապես շատ ուսանելի […]

Read More

ՇՏՀ ուսանողները մասնակցել են Էրազմուս+ ծրագրին

«Էրազմուս+» ծրագրի շրջանակում  կազմակերպված երիտասարդական միջմշակութային կրթական ճամբարին оրերս արտերկրում մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներ Տիգրան Գաբրիելյանն ու Անիտա Ղազարյանը. «Շնորհակալություն ՇՏՀ անձնակազմին՝ նման հնարավորություն մեզ ընձեռելու համար: Մասնակցելով ծրագրին՝ մենք կառուցեցինք միջմշակութային կամուրջ օտարերկրացի մեր հասակակիցների հետ, ձեռք բերեցինք  նոր կապեր, ծանոթացանք  նրանց մտածելակերպին, նիստ ու կացին, մշակույթային  առանձնահատկություններին»,-տպավորություններով կիսվել է Ա. Ղազարյանը: […]

Read More

«Իրական դպրոց»-ը կգործի նաև ՇՏՀ-ի կազմում

Ստեփանակերտում եռակողմ հուշագիր է կնքվել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի միջև: Հուշագրով կողմերը պարտավորվում են ՇՏՀ միջին մասնագիտական կրթական ծրագրերում ապահովել «Համակարգերի տեսություն» մասնագիտության բացումը գալիք ուսումնական տարվանից: Հուշագիրը ստորագրել են ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը,  ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի  տնօրեն Վահագն Պողոսյանը։ «Իրական […]

Read More

Արտահոսման գործակիցների որոշման նոր փորձասարք. jhhi.am

Ակոդեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում մշակվել և պատրաստվել է փոքր ճնշումների տակ տեղի ունեցող արտահոսման գործակիցների որոշման նոր փորձասարք: Այս մասին հայտնում է jhhi.am -ը: Փորձասարքի գաղափարը տ.գ.դ. պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանինն է: Այն նախատեսված է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ջրային ոլորտի մասնագիտություններով սովորող […]

Read More