Համագործակցության հուշագիր՝ ՀԱՊՀ և ՇՏՀ միջև

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակը կողմերի միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն է: Այն ստորագրել են ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանն ու ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը: Համագործակցության հուշագրի հիմնական ուղղություններն ուղղված են ուսանողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստմանը, վարպետության դասերի, կլոր սեղանների կազմակերպմանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, […]

Read More

ՇՏՀ ուսանողները և դասախոսներն այցելել են Երևանի «Կանաչ արահետ» ՀԿ

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ և ուսանողներ հունիսի 2-5-ը վերապատրաստման և ոչ ֆորմալ կրթության շրջանակում եղել են Երևանի «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության կենտրոնում: Կենտրոնի կայուն գյուղատնտեսության խորհրդատու, «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանի ուղեկցությամբ համալսարանականներն ուսուցման կենտրոնում ծանոթացել են խելամիտ գյուղատնտեսության վարման առանձնահատկություններին: Փորձուսուցմնան ժամանակ համալսարանականների համար դասախոսություն […]

Read More

Համաձայնագիր՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջև

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանն ու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը Երևանում ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության համաձայնագիր: Այն նախատեսում է կիրառական արվեստի (դիզայնի և հագուստի մոդելավորման) կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական գործունեության ոլորտներում համատեղ, փոխշահավետ ծրագրերի մշակում և իրականացում, դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, ինչպես նաև համատեղ հայտարարությունների և փաստաթղթերի ստորագրում: […]

Read More

Ավարտական աշխատանքների ցուցադրություն` Ստեփանակերտի պատկերասրահում

Այսօր՝ հունիսի 2-ին, Ստեփանակերտի պատկերասրահում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հակոբ Գյուրջյան» դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի ուսանողները ցուցադրել են իրենց ավարտական աշխատանքները: «Ռետրո», «Գարուն», «Fleurir (ծաղկունք)», «Ծով-ծիրանի» և «Տա-թև» խորագրերը կրող հագուստի ցուցադրությանն ուսանողները ներկաների դատին են հանձնել հագուստի հավաքածուները՝ համադրելով ավանդական ու ժամանակակից կարարվեստը: «Չկորցնելով հայրենիքի հանդեպ սերը, հավատքը և դրանք արտահայտելով իմ հավաքածուի մեջ` […]

Read More

Հայաստանի առաջին հանրապետության  օրվան նվիրված մրցույթ՝ ՇՏՀ-ում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար առարկաների ամբիոնի և ուսանողական խորհրդի նախագահ Օլեսյա Սահակյանի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել զենքի քանդման-հավաքման ու հրաձգության մրցույթ: Ներհամալսարանական մրցույթը նվիրված էր Հայաստանի Առաջին հանրապետության օրվան, որին մասնակցել են ՇՏՀ ուսանողներ և դասախոսներ: Մրցույթը սկսվել է հարգանքի տուրքով՝ մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայոց պետականության համար նահատակվածների անմար հիշատակը: «Մայիսի […]

Read More

Մագիստրոսական թեզերի պաշտպանություն` ՇՏՀ -ում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում մայիսի 23-ին մեկնարկել են մագիստրոսական թեզերի պաշտպանությունները: Այսօր մագիստրոսական թեզերն են ներկայացրել ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանողները: Նշենք, որ մագիստրոսական թեզերի պաշտպանությունը կտևի մինչև մայիսի 31-ը: ՇՏՀ լրատվական բաժին […]

Read More

Դասընթաց՝ ուսանողների առաջարկով

Այսօր՝ մայիսի 24-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետում ուսանողների առաջարկով կազմակերպվել է դասընթաց՝ «Գյուղատնտեսական արտադրության ոլորտում բիզնես ծրագրերի դերը, նշանակությունն ու կազմումը» թեմայով, որին մասնակցել են «Ագրոբիզնես», «Ագրոնոմիա», «Պարենամթերքի տեխնոլոգիա» և «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ: Դասախոսությամբ հանդես են եկել ինժեներական էկոնոմիկայի և ագրոբիզնեսի ամբիոնի ասիստենտ Արմենուհի Աբրահամյանը, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ […]

Read More

ՇՏՀ ուսանողների փորձուսուցումը՝ «Կապավոր» ՍՊԸ-ում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության տեխնոլոգիական ֆակուլտետի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում»  մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները մեկշաբաթյա  արտադրական փորձուսուցում են անցել «Կապավոր» ՍՊԸ-ում՝ ագրոնոմիայի, անասնաբուժության և գյուղատնտեսության մեքենայացման դեպարտամենտի դասախոս Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ: Համալսարանականները ծանոթացել են ճանապարհաշինական կազմակերպության արտադրական գործընթացին, ասֆալտապատման աշխատանքների համար կազմակերպվող փոխադրումներին, բեռնող-բեռնաթափող հարմարանքների կառավարման համակարգին: Արտադրական փորձուսուցումը կազմակերպվել և իրականացվել […]

Read More

Երևանի պետական համալսարանը գրքեր է նվիրել ՇՏՀ գրադարանին

Երևանի պետական համալսարանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գրադարանին է նվիրել թվով 58 կտոր գրականություն (39-ը՝ հայերեն, 15-ը՝ ռուսերեն, 4-ը՝ անգլերեն) և 70 բանբեր ամսագիր: ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները շնորհակալություն  են հայտնում նվիրատվության համար և վստահեցնում, որ այն կծառայի ընթերցողների լայն շրջանակին: ՇՏՀ լրատվական բաժին […]

Read More

ՇՏՀ ուսանողների փորձուսուցումը՝ ՀԱԱՀ-ում

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Քաղաքաշինական կադաստր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են անցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ինգա Բեգլարյանի ղեկավարությամբ: Ուսանողները ծանոթացել են կադաստրի ոլորտում ժամանակակից գործիքներին, սարքավորումներին, կադաստրային բազաներին, արդի չափագրման մեթոդներին և տեխնոլոգիաների գործունեությանը: Փորձուսուցմնան ժամանակ ուսանողների համար դասախոսություն է կարդացել ՀԱԱՀ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, […]

Read More