Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Համակարգերի տեսություն» մասնագիտության ուսանողները հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը Երևանում փորձուսուցում են անցել «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամում՝ խմբակավար Սվետլանա Միքայելյանի գլխավորությամբ։
Փորձուսուցման շրջանակում ուսանողները կազմակերպել են իրենց առօրյա պարապմունքները՝ ընթերցանություն, վայելչագրություն, ճարտասանություն, ազգային պար, նաև մասնակցել են կավագործության, նվագախմբի և երգչախմբի խմբակների։ Իսկ Իջևան քաղաքում և Խաչիկ գյուղում կազմակերպված միջոցառումների հարթակներում քննարկվել են տնտեսական զարգացման հնարավորությունները։
Փորձուսուցման վերջին օրը համալսարանականները դիտել են «ՄԵՆՔ» ազգագրական պարի խմբի մենահամերգը, որտեղ շատերն «Իրական դպրոց» ծրագրի մասնակիցներ էին:
Հարկ է նշել, որ «Համակարգերի տեսություն» մասնագիտության ուսանողների պարապմունքները ՇՏՀ-ում կազմակերպվում է ՀՀ-ում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի միահավաք կրթական ծրագրով:
ՇՏՀ լրատվական բաժին