Ներգրավվել գյուղատնտեսական աշխատանքներին. «Կանաչ արահետ» ՀԿ նախագահի խորհուրդը ՇՏՀ ուսանողներին

Փետրվարի 28-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողների հետ առցանց հանդիպում է ունեցել «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության նախագահ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Նունե Սարուխանյանը։ Բանախոսն անդրադարձել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված պարենային անվտանգության խնդրին և  դրանից ելք գտնելու ուղիներին։ Կարևորելով  հատիկային մշակաբույսերի և հատիկաընդեղենի արտադրությունը, բանջարեղենի անփոխարինելի դերը պարենում ու հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Ն․ Սարուխանյանն առաջարկել […]

Read More

Կատարելագործելով մասնագիտական կարողությունները

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի բաժինը գյուղատնտեսական ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվել է «Գյուղատնտեսական վնասատուները և դրանց դեմ պայքարի նորագույն միջոցառումները» թեմայով սեմինար-դասախոսություն։ Ապագա գյուղատնտեսների համար դասախոսությամբ է հանդես եկել Արցախի գիտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրենի պաշտոնակատար, լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Նոնա Գրիգորյանը։ Բանախոսը ներկայացրել է բույսերին վնասատուների պատճառած վնասները և դրանց դեմ ընթացիկ պայքարի […]

Read More

Մրցումներ՝ նվիրված հայրենիքի պաշտպանի օրվան

Այսօր՝ փետրվարի 23-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հումանիտար առարկաների ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են շախմատի, վոլեյբոլի և սեղանի թենիսի ներբուհական մրցումներ՝ նվիրված հայրենիքի պաշտպանի օրվան։ Վոլեյբոլի միջֆակուլտետային մրցապայքարում առաջին պատվավոր տեղն է զբաղեցրել ճարտարապետաշինարարական ֆակուլտետը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է գյուղատնտեսական, իսկ երրորդ տեղը՝ տեխնոլոգիական ֆակուլտետը։ Սեղանի թենիսի մրցաշարն անց է կացվել անհատական մրցակարգով: Մրցակցության արդյունքում առաջին, երկրորդ […]

Read More

Միջոցառում՝ նվիրված մայրենի լեզվի միջազգային օրվան

Այսօր՝ փետրվարի 21-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի լեզուների ամբիոնի ասիստենտ Գայանե Սարգսյանի նախաձեռնությամբ, Ստեփանակերտի Հայկ Բալասանյանի անվան համար 5 հիմնական դպրոցում կայացել է մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ և հրավիրվածներ։ Միջոցառումը սկսվել է լռության րոպեով՝ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան գոյապայքարի ընթացքում զոհված […]

Read More

Հանդիպում էթիկետի մասնագետի հետ

Փետրվարի 16-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է «Բիզնես էթիկետ» խորագրով սեմինար-դասընթաց, որը վարում էր ոլորտի առաջատար մասնագետ, «Քաղաքացիական Հաբ» ՀԿ համահիմնադիր Լուսինե Համբարձումյանը։ Դասընթացավարը ներկաներին տեղեկացրել է իմիջի ձևավորման տեխնոլոգիաների, գործարար իմիջի առանձնահատկությունների ու արդյունավետ ինքնաներկայացման տեխնիկայի մասին։ Ներկայացվել է նաև, թե ինչպես պետք է զարգացնել ու կատարելագործել գործարար ու հաղորդակցական […]

Read More

Հայտարարություն

Ի գիտություն  պրոֆեսորադասախոսկան կազմի, մագիստրանտների, հայցորդների Ստորև ներկայացում ենք  գիտական միջոցառումների տեղեկատվական աջակցության էլեկտրոնային օգտակար  հարթակներ՝ հնարավորություն  ընձեռնելով ծանոթանալ  գիտական կոնֆերանսների, ֆորումների, ցուցահանդեսների, սեմինարների, մրցույթների, կոլեկտիվ մենագրությունների, սիմպոզիումների,  ամսագրերում հրապարակումների, գիտական հոդվածների ժողովածուների, կոնգրեսների վերաբերյալ տեղեկատվությանը, ինչպես նաև առաջիկայում կայանալիք միջազգային գիտաժողովների ժամանակացույցին: https://konferencii.ru/ https://bok.am/journals https://xn--e1aajagscdbhlf4c6a.xn--p1ai/country-city/armeniya/?wpv-type-conf=konferentsii&wpv_view_count=45583 […]

Read More

Հանդիպում հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ

Փետրվարի 1-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Ագրոբիզնես» մասնագիտությունների հեռակա ուսուցման համակարգի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների հետ հանդիպել են ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը և այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ուսանողների հետ, նրանց հաղորդակից դարձնել համալսարանի առաջիկա անելիքներին, կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերին, […]

Read More