Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասավանդման մեթոդների կատարելագործումը խթանելու, արդի մեթոդների կիրառմանը, ինչպես նաև լավագույն փորձի տարածմանը նպաստելու նպատակով հայտարարվում է «Դասավանդման լավագույն մեթոդ» մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել ՇՏՀ-ում հիմնական, համատեղությամբ կամ ժամավճարային հիմունքներով դասավանդողները։
Մրցույթն անց է կացվելու ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, գյուղատնտեսական, տնտեսագիտական, ճարտարապետաշինարարական, տեղեկատվական տեխնոլոգիաների, դիզայնի և հագուստի մոդելավորման, հումանիտար առարկաների և լեզուների անվանակարգերում։
Յուրաքանչյուր անվանակարգում մրցույթը կազմակերպվելու և անցկացվելու է հանձնաժողովի կողմից։
Մրցույթին մասնակցելու համար դասախոսները պետք է դիմում ներկայացնեն դեպարտամենտի ղեկավարին կամ ամբիոնի վարիչին։
Դասավանդման լավագույն մեթոդ կիրառող դասախոսները կխրախուսվեն:
ՇՏՀ ռեկտորատ