Այսօր՝ հունիսի 2-ին, Ստեփանակերտի պատկերասրահում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Հակոբ Գյուրջյան» դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի ուսանողները ցուցադրել են իրենց ավարտական աշխատանքները:

«Ռետրո», «Գարուն», «Fleurir (ծաղկունք)», «Ծով-ծիրանի» և «Տա-թև» խորագրերը կրող հագուստի ցուցադրությանն ուսանողները ներկաների դատին են հանձնել հագուստի հավաքածուները՝ համադրելով ավանդական ու ժամանակակից կարարվեստը:

«Չկորցնելով հայրենիքի հանդեպ սերը, հավատքը և դրանք արտահայտելով իմ հավաքածուի մեջ` փորձել եմ ներկայացնել և՛ ժամանակակիցը և՛ ազգայինը։ Հավաքածուն հարսանեկան է, որտեղ առանձնահատուկ տեղ եմ հատկացրել խաչքարերի զարդանախշերին»,- նշել է ուսանող Տաթևիկ Հովսեփյանը։

Ցուցադրության ավարտին պրոռեկտոր Ռոզա Ավագյանը շնորհակալություն է հայտնել դեպարտամենտի դասախոսներին և ուսանողներին ու նկատել` ուսանողները նոր շունչ են հաղորդում կյանքին. «Իրականում 2020 թվականը մեզանից խլել է ամեն ինչ, անգամ նման զգեստ կրելու ցանկությունը, սակայն այսօր մեր ուսանողները փորձել են ինչ-որ չափով կյանքին նոր շունչ հաղորդել: Զգեստի զարդանախշը պարտավորեցնող է, իսկ հավերժության նշանը խոսում է այն մասին, որ մենք կանք ու կլինենք, մենք հավերժ ենք»,-նշել է Ավագյանը:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *