ՇՏՀ-ի «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամում լվացքի գել են պատրաստել

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում գործող «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի առաջին կուրսի ուսանողները՝ ուսուցիչ Ինարա Օհանյանի հետ, պատրաստել են լվացքի գել: Ըստ Օհանյանի՝ օճառի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները երկրի պաշարման պայմաններում ստիպված էին հայթայթել. «Փորձել ենք այնպիսի նյութեր ընդգրկել, որոնք ալերգիկ ռեակցիաներ չեն առաջացնի, հնարավորինս քիմիական նյութեր քիչ օգտագործել, որ վնասակար չլինեն և կարողանանք […]

Read More

Նվիրատվություն ՇՏՀ-ի անասնաբուժական լաբորատորիային

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանն Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական և սննդամթերքի փորձաքննությունների լաբորատորիա» (ՀԱՍՓԼ) ՊՈԱԿ-ի կողմից ստացել է նվիրատվություն՝ անասնաբուժական լաբորատոր գործիքների տեսքով: «Գործիքների առկայությունը կնպաստի ՇՏՀ-ի անասնաբուժական լաբորատորիայի գործարկմանը: Անասնաբուժական լաբորատորիան կծառայի «Անասնաբուժություն» մասնագիտության ուսանողների լաբորատոր գործնական պարապմունքների մեկնարկին: Շնորհակալ ենք այդ նվիրատվության համար»,-ասել է ՇՏՀ-ի արտաքին կապերի բաժնի պետ Լուսինե […]

Read More

ՇՏՀ-ում ուսանողական խորհրդի նոր նախագահ են ընտրել

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ուսանողական խորհրդի նոր նախագահ են ընտրել: Միակ թեկնածուն բուհի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մարի Աբրահամյանն էր: Ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունն անցկացվել է փակ քվեարկությամբ, որին մասնակցել է 25 ուսանող: 22 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՇՏՀ-ի ուսխորհրդի նախագահ է ընտրվել Մարի Աբրահամյանը: Նա […]

Read More

Ուսումնական տարին ՇՏՀ-ում մեկնարկել է արիության դասով

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տեղի է ունեցել ավանդույթ դարձած արիության դասը, որը վարում էին բուհի հումանիտար առարկաների և լեզուների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Հարությունյանը և զինղեկ, պահեստազորի մայոր Ալեքսանդր Սահակյանը: Մհեր Հարությունյանը սկզբում անդրադարձ է կատարել 1992 թվականի սեպտեմբերի 2-ին հանրապետության հռչակման կարևորությանը և նշել, որ այս պայմաններում Հանրապետության օրը տոնելը նշանակում […]

Read More

ՇՏՀ-ն ընդունեց առաջին կուրսեցիներին

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը, ինչի առիթով համալսարանականներին և ուսանողության շարքերը համալրած առաջին կուրսեցիներին շնորհավորել է ուսաումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը։ Նա բարի գալուստ է մաղթել առաջին կուրսեցիներին. «Ցանկանում եմ, որ ուսումնառության ողջ ընթացքը ձեզ համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան։ Համոզված եմ՝ մենք միասին կհաղթահարենք նաև մեր հարատևման այս […]

Read More

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանի շնորհավորանքի խոսքը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, կրթության ոլորտի աշխատակիցներ, Շնորհավորում եմ Ձեզ` սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։Անշուշտ, նոր ուսումնական տարվա մեկնարկը սպասված է և ավելի քան պարտավորեցնող յուրաքանչյուրիս համար: Ուսումնական տարին մեկնարկում է նոր մարտահրավերներով, որոնք, վստահ եմ, հաղթահարելու ենք միասին` համատեղ աշխատանքի շնորհիվ: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, բարի գալուստ մեր համալսարան: Մաղթում եմ, որ լինեք առաջամարտիկներ […]

Read More

Ավարտական դիպլոմների հանձնում՝ ՇՏՀ-ում

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մեծ դահլիճում տեղի է ունեցել բուհի 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Մագիստրատուրայի շրջանավարտները հանդիսավոր պայմաններում դիպլոմներ են ստացել ռեկտոր Նվեր Միքայելյանից, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանից, գյուղատնտեսության ֆակուլտետի դեկան Արմանուշ Առաքելյանից: Ուսումնամեթոդական բաժնի պետ Թամարա Գրիգորյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով բարի երթ, մասնագիտական հաջողություններ ու վերելքներ: […]

Read More

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի ուղերձը՝ բուհի շրջանավարտներին

Սիրելի´ շրջանավարտներ, հուսով եմ՝ ձեր ներդրումը կունենաք մեր երկրի կրթական, գիտական, նորարարական առաջընթացի գործում՝ օգտակար լինելով և՛ ձեզ, և՛ պետությանը: Օրը պարտավորեցնող է՝ հուզված ենք բոլորս, քանի որ ՇՏՀ-ի մեծ ընտանիքի անդամներից շատերին կյանքի ուղեգրեր ենք հանձնում: Եկեք չմոռանանք նրանց, ովքեր այսօր ձեզ հետ պետք է ավարտեին համալսարանը, բայց սեփական կյանքի գնով վճարեցին այսօրվա համար, […]

Read More

ՇՏՀ- ում ավարտվել են ներբուհական քննությունները

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի քոլեջի կրթական ծրագրի «Դիզայն» մասնագիտության դիմորդներն այսօր հանձնեցին ներբուհական վերջին քննությունը` «Կոմպոզիցիա» առարկայից։ Անդրադառնալով քննության արդյունքներին` ՇՏՀ-ի «Հակոբ Գյուրջյան» դիզայնի և հագուստի մոդելավորման դեպարտամենտի դասախոս Անահիտ Օհանյանը նշել է, որ ընդհանուր պատկերը դրական է, արդյունքները համապատասխանում են ակնկալիքներին. «Նոր քոլեջի մեկնարկը ևս մեկ հնարավորություն է դիզայն մասնագիտություն ուսուցումն ավելի խորացնելու Արցախում, և […]

Read More

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանի շնորհավորական ուղերձը` Ռուբեն Թոփչյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Հարգարժա՛ն պարոն Թոփչյան Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան տարեդարձի առթիվ։ Մեծ է Ձեր ավանդը մասնագիտական կրթական համակարգում որակի շարունակական բարելավման ապահովման գործում: Մաղթում ենք Ձեզ նորանոր հաջողություններ, երկարակեցություն, անսպառ եռանդ` նոր գաղափարներ արարելու և դրանցով մեզ ոգեշնչելու համար: Հարգանքով՝ ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյան ANQA […]

Read More