ՇՏՀ Քոլեջը իր խորին շնորհակալությունն է հայտնում
NGL ART Studio-ի տնօրեն Նարինե Գրիգորյանին՝ Դիզայն մասնագիտության ուսանողների համար մոլբերտներ նվիրաբերելու, ուսումնական գործընթացը հարստացնելու և
անհատական ուշադրության համար։

Ձեր նախաձեռնությունը վկայում է արվեստի, կրթության և երիտասարդ սերնդի զարգացման հանդեպ Ձեր պատասխանատու վերաբերմունքի մասին։

ՇՏՀ Քոլեջի կոլեկտիվը բարձր է գնահատում Ձեր պատրաստակամությունը՝
աջակցելու կրթության և արվեստի ոլորտների առաջընթացին։

Մաղթում ենք Ձեզ ստեղծագործական հաջողություններ, նոր ձեռքբերումներ և անսպառ ներշնչանք։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *