Գիտական խորհուրդը քննարկում և ռեկտորին ու հոգաբարձուների խորհրդին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի ուսումնական, գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունների, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկայի ու ծրագրերի, գիտական կադրերի պատրաստման, միջազգային կրթական, գիտական համագործակցության հարցերի և ծրագրերի վերաբերյալ, ներկայացնում է առաջարկություններ նոր ստորաբաժանումներ ստեղծելու վերաբերյալ, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կանոնակարգերը, հրատարակության է երաշխավորում համալսարանի աշխատողների մենագրությունները, ժողովածուները, քննարկում է ուսումնական, գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում է հաշվետվություններ ու հաղորդումներ կատարվող կարևորագույն գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին և այլն: