Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հյուրընկալել են «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության կենտրոնի կայուն գյուղատնտեսության խորհրդատու, նույն կազմակերպության նախագահ Նունե Սարուխանյանին և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Սաթենիկ Բեգլարյանին:

Ողջունելով «Կանաչ արահետ» ՀԿ-ի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ռեկտոր Նվեր Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ մշտապես համալսարանի կողքին լինելու համար, շնորհակալագրեր հանձնել Ն. Սարուխանյանին և Ս. Բեգլարյանին՝ արդյունավետ աջակցության համար:

Հանդիպմանը, որին մասնակցել է բուհի ղեկավար կազմը, քննարկվել են եռակողմ համագործակցության խորացման հնարավորությունները: Այս համատեքստում կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր՝ հատկապես սերմնաբուծության ու ջերմոցային բանջարաբուծության հեռանկարը. «Արցախը միշտ մեր ուշադրության կենտրոնում է, և մենք հակված ենք ներդնել մեր ողջ ներուժը՝ հնարավորության սահմաններում աջակցելով Շուշիի տեխնոլոգիական համալսարանին»,- նշել է Նունե Սարուխանյանը։

Նախօրեին հյուրերը եղել են համալսարանի՝ Աջափնյակի ուսումնափորձնական կենտրոնում, ծանոթացել կատարված աշխատանքներին, գնահատել և ճշտել կենտրոնի հետագա օգտագործումը: Ի դեպ, ուսումնափորձնական կենտրոնում ջերմոցը կառուցվել է «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Էյ Թի Փի» հիմնադրամի ֆինանսավորմամբ:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *