Փետրվարի 1-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» և «Ագրոբիզնես» մասնագիտությունների հեռակա ուսուցման համակարգի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների հետ հանդիպել են ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը և այլ պատասխանատուներ:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ուսանողների հետ, նրանց հաղորդակից դարձնել համալսարանի առաջիկա անելիքներին, կրթության որակի բարձրացմանն ուղղված քայլերին, հասկանալ ուսանողներին հուզող խնդիրներն ու արձագանքել դրանց․ «Կարևորում ենք հեռակա ուսուցման համակարգի ուսանողների ներգրավվածությունը ոչ ֆորմալ կրթական ծրագրերին և թրեյնինգներին, ինչպես նաև ակտիվորեն մասնակցությունը ուսանողական նախաձեռնություններին, համալսարանական միջավայրի լիիրավ ինտեգրումը», -նշել է ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի տեղակալ Արևիկ Հարությունյանը։

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, շարունակվել հարց ու պատասխանով։

ՇՏՀ լրատվության բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *