[:hy]

Այսօր՝ մարտի 22-ին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթության դասախոսների և կուրսղեկների հետ առցանց հանդիպում է ունեցել հոգեբան Մարիամ Մելքումյանը: Դասախոսություն կարդալով «Հաղորդակցման առանձնահատկությունները դեռահասների մոտ» թեմայի շրջանակում՝ նա մասնագիտական խորհուրդներ է տվել ունկնդիրներին:

Հոգեբանն անդրադարձել է հաղորդակցման միջոցներին, ներկայացրել դրանց առանձնահատկությունները, նշել, որ դեռահասի դաստիարակության ժամանակ պետք է առաջնորդվել նրան ազատություն, հնարավորություն տալու, խրախուսելու սկզբունքով. «Մարդու հոգեկանը հարմարվելու հզոր ֆունկցիա ունի, այսինքն՝ յուրաքանչյուր պայմաններում էլ այն սկսում է հարմարվել և օգտագործում այդ պայմաններն ի շահ իրեն: Կարևորը տալ դեռահասին արտահայտվելու հնարավորություն և հաշվի առնել նրա կարծիքը», — նշել է Մ. Մելքումյանը:

ՇՏՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով դեպարտամենտի ղեկավար Արևիկ Հարությունյանը, ողջունելով բանախոսին և մասնակիցներին, նշել է, որ Մելքումյանը պատրաստակամությամբ է ընդունել հանդիպման հրավերը, և նման հանդիպում-քննարկումները ցանկալի է դառնան հաճախակի:

ՇՏՀ լրատվական բաժին

[smartslider3 slider=”190″][:en]Psychologist Mariam Melkumyan had an online meeting with the lecturers and course masters of college program of Shushi University of Technology today, on March 22th. The lecture was on “Peculiarities of communication among teenagers” within the framework of which she gave professional advice to the audience.

The psychologist referred to the means of communication, presented their peculiarities and noted that during the upbringing of a teenager one should be guided by the principle of giving freedom and opportunity to him with encouragement. “The human inner world has a powerful function of adaptation which means that it begins to adapt in any conditions and uses those conditions for his advantage. The importance is to give the teenager an opportunity to express himself and to take into account his opinion”,- M. Melkumyan said.

Welcoming the speaker and the participants, Head of the Department of Student Affairs Arevik Harutyunyan noted that M. Melkumyan readily accepted the invitation for the meeting as the attendees wanted such meetings and discussions become frequent.

 News department of Shushi University of Technology

[smartslider3 slider=”190″]

 [:ru]Сегодня, 22-го марта, психолог Мариам Мелкумян провела онлайн-встречу с преподавателями и кураторами системы среднего профессионального образования Шушинского технологического университета. Читая лекцию на тему “Особенности общения у подростков”, она дала профессиональные советы слушателям.

Психолог представила особенности средств коммуникации, отметив, что при воспитании подростка необходимо руководствоваться принципом свободы, предоставления возможности и поощрения. «Психика человека обладает мощной функцией адаптации, то есть, в любых условиях она начинает адаптироваться и использовать эти условия в свою пользу. Важно дать подростку возможность высказаться и учесть его мнение”, — отметила М. Мелкумян.

Поприветствовав докладчицу и участников, руководитель Департамента по работе со студентами ШТУ Аревик Арутюнян отметила, что М. Мелкумян с готовностью приняла приглашение о встрече, пожелав, чтобы подобные встречи-обсуждения организовывались почаще.

Информационный отдел ШТУ

[smartslider3 slider=”190″]

 [:]