Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացած կիոկուշին կարատեի Եվրոպայի 35-րդ առաջնությանը մասնակցել է նաև Արցախի կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի հավաքականը՝ մարզիչ Արթուր Առուշանյանի գլխավորությամբ։

Արցախցի մարզիկներից Եվրոպայի առաջնությանը ոսկե մեդալի են արժանացել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Քաղաքաշինական կադաստր» և գյուղատնտեսական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողներ Նարեկ Պողոսյանը և Բորիս Պետրոսյանը, իսկ ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Քաղաքաշինական կադաստր» բաժնի երկրորդ կուրսի ուսանող Վլադիմիր Թարանյանը նվաճել է բրոնզե մեդալ։

ՇՏՀ ռեկտոր Նվեր Միքայելյանը շնորհավորել է ուսանողներին և ընդգծել, որ ուսանողի և շրջանավարտի ցանկացած հաջողություն ուրախացնում է բուհին. «Մեզ համար կարևոր են ոչ միայն ուսումնական գործընթացում մեր ուսանողների հաջողությունները, այլ նաև արտահամալսարանական ձեռքբերումները»,- նշել է Ն․ Միքայելյանը և խրախուսել շնորհակալագրերով ու նվերներով։

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *