Այսօր` սեպտեմբերի 8-ին, հայտնի գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Արցախի տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների և երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանը։ Հանդիպումը կայացել է Արցախի պետական համալսարանում։

Քննարկելով հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած խնդիրները՝ Ռ․ Վարդանյանը կարևորեց․ «Ինձ համար Արցախը շատ վաղուց այն վայրն է, որն ինձ ուժ և ոգևորություն է տալիս,  որի ապագայի, անկախության ու անվտանգության հետ կապված ունեմ իմ տեսլականը։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա պատասխանատվության մեծ զգացում, և օգտագործելով մեր գիտելիքներն ու ուժը, վստահ եմ, որ Արցախում կունենանք մեր կերտած ապագան։ Նպատակս է՝ անցյալը կապել ապագայի հետ և անցյալի արժեքները փոխանցել ապագա սերունդներին։ Ուրախ եմ լինել ձեր կողքին և պատրաստ ու պարտավորված եմ օգնել»,- նշել է գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը ։

Ուսանողների հետ հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով: Երիտասարդները շնորհակալություն են հայտնել արդյունավետ քննարկման համար, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:

ՇՏՀ լրատվական բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Name *